ԵՀԿ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի շրջանակներում իրականացնում է Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մենթորների մեկօրյա ներածական դասընթաց։

Դասընթացը նպատակաուղղված է Եվրոպական միության «Եվրոպական համերաշխության կորպուս» (ԵՀԿ) ծրագրի կամավորական ծրագրերում ներգրավված երիտասարդների գիտելիքների բարելավմանը, որը կնպաստի կամավորական ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵՀԿ ծրագրերի որակի բարձրացմանը:

Դասընթացը նախատեսված է Եվրոպական կամավորական աշխատանք ծրագրով հետաքրքրված երիտասարդների ու ԵՀԿ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-17:00-ն Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակի տարածքում (ք․ Գյումրի, Շահումյան 69)։

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 18:00-ն՝ լրացնելով հետևյալ դիմում-հայտը:

Կազմակերպությունը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, ապահովում է սուրճի և ճաշի ընդմիջումները:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ 095 919197 հեռախոսահամարով, ժամը 10:00-18:00-ը՝ բացի կիրակի և երկուշաբթի օրերից: