Սեպտեմբերի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի առաջին սերնդի ավարտական միջոցառումը: Միջոցառումը մեկնարկեց դեռահասների կողմից իրականացրած ֆոտո ցուցահանդեսով, որից հետո, համայնքային երիտասարդական ծրագրային գաղափարների մրցույթում հաղթած ու ֆինանսական աջակցություն ստացած 5 թիմերը ներկայացրեցին իրենց վեցամսյա ուսումնական ուղու ընթացքում գրանցած արդյունքները։ Ավարտական միջոցառմանը ներկա էր նաև Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ով կարևորեց դեռահասների մասնակցությունը համայնքային զարգացման գործում և ծրագրին շարունակականություն ու նորանոր ձեռքբերումներ մաղթեց։ Օրը ամփոփվեց համերգով, որը ամրապնդեց ներկաների ստացած տպավորությունները: *«UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ...


Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած՝ այս տարվա վերջին ճանաչողական արշավը: ԵՆԿ արշավականները իրենց ճանաչողական այցը սկսեցին Լաստիվերից, որին հաջորդեց գեղեցկուհի Հաղարծինը: Օրը լի էր արկածներով, էքստրիմով և հիշողություններ դարձած հրաշալի պահերով:...

  
Հյուրընկալող կազմակերպություն՝ Talentum Foundation for the Support of Volunteering Երբ՝ Հուլիս 2019 – Մայիս 2020 Որտեղ՝  Սեգեդ, Հունգարիա Նպատակ՝  Բարձրացնել տեղի երիտասարդների միջմշակութային իրազեկվածության մակարդակը, վերջիններիս ինքնավստահությունը և բարելավել լեզվական հմտությունները: Կամավորի անունը` Նելլի Եղիազարյան Կամավորի առաջադրանքները՝ Տեղի համայնքում երիտասարդների հետ իրականացնել տարբեր միջոցառումներ ու դասընթացներ, անցկացնել միջմշակութային երեկոներ, ներգրավվել ընթացիկ ծրագրերում և աջակցել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող երիտասարդական փոխանակման ծրագրերի կազմակերպչական թիմին, կազմակերպել հանրային միջոցառումներ։ Փոքր հատված մեր կամավոր Նելլի Եղիազարյանի առօրյայից, ով երկարաժամկետ կամավորական աշխատանք է իրականացնում Հունգարիայի Սեգեդ քա...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ European Values Through Wide-Angle Lens ՎԱՅՐԸ՝ Սանտանդեր, Իսպանիա ՕՐԵՐԸ՝ հոկտեմբերի 7-13, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ` Խթանել տեսախցիկների գործածման եվրոպական արժեքները, որոնք ներկայումս տարածված են Զարգացնել երիտասարդների հմտություններն ու հիմնական կարողությունները՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններով երիտասարդներինը Կանխել պասիվ մասնակցությունը` խթանելով մասնակիցների միջև փոխգործակցությունը և միջմշակութային հաղորդակցությունը ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  առնվազն 18 տարեկան երիտասարդներ, երիտասարդ աշխատողներ, լուսանկարչությամբ հետաքրքրված երիտասարդ առաջնորդներ։ Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: Խումբը բաղկացած է լինելու 2 մասնակցից: Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստան...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Colours of Youth Work ՎԱՅՐԸ՝ Բարդեյով, Սլովակիա ՕՐԵՐԸ՝ նոյեմբերի 18-25, 2019 Սեմինարը նախատեսված է երիտասարդական աշխատողների և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների համար, ովքեր հետաքրքրված են փորձի փոխանակմամբ և ցանկանում են սովորել, թե ինչպես հարստացնել  երիտասարդական աշխատանքում կիրառվող գիտելիքներն ու  գործիքները երիտասարդներին ավելի որակյալ ծառայությունների մատուցում բարելավել ձեր կազմակերպության աշխատանքը և ստանալ ավելի մեծ եկամուտներ ստեղծել ամուր միջազգային համագործակցություն՝ միմյանց աջակցելու և համատեղ գործունեություն ծավալելու համար   ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան երիտասարդական աշխատողներ, երիտասարդական խմբերի առաջնորդներ, ֆասիլիտատորներ, սոցիալական աշխատողներ, ուսուցիչները և այլ մասնագետ...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Art of Conflict Management: Achieving Solutions for Life, Work and Beyond ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 23 – հոկտեմբերի 1, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է`մոտիվացնել երիտասարդներին և երիտասարդական աշխատողներին՝ իրականացնելու միջմշակութային երկխոսությանն ուղղված նախագծեր, որի վերաբերյալ կարևոր դրույթներ՝ բանակցությունների արվեստ, միջմշակութային հաղորդակցություն և կոնֆլիկտների խաղաղ հանգուցալուծում, կուսումնասիրվեն բուն դասընթացի ընթացքում:       ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ զինել երիտասարդներին և երիտասարդական աշխատողներին այնպիսի հմտություններով, որոնք կօգնեն կոնֆլիկտների հաղթահարման հարցում՝ բանակցություններ վարել, միջմշակութային հաղորդակցություն և կոնֆլիկտների կառավարման հմտություններ; անդրադառնալ եվրոպական և հարևան երկրն...


ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Conflict Resolution – Move Fast and Say Yes ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 15-22, 2019 ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է`զարգացնել և խթանել երիտասարդական աշխատողների միջմշակութային հաղորդակցության հմտությունները բազմամշակութային իրավիճակներում։ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ Զարգացնել մասնակիցներին միջանձնային և բանակցային հմտությունները՝ կոնֆլիկտային իրավիճակներից դուրս գալու ավելի էֆեկտիվ միջոցներ գտնելու համար; Բացահայտել գործիքներ, մոտեցումներ և լուծման եղանակներ, որոնք կօգնեն կոնֆլիկտների արդյունավետ միջամտությանը և լուծելու անհաղթահարելի թվացող վեճերը (անձնային, կազմակերպության ներսում, համայնքում կամ երկրի մասշտաբով); Մասնակիցներին զինել քննադատական մտածողության, հանրային ելույթի, որոշումների կայացման և թիմային աշխատանքի մասին գիտելիքներով և գ...


Ամերիկացի սոցիոլոգ Միլթըն Բենեթը իր աշխատություններից մեկում առանձնացնում է 6 փուլեր, որոնցով մարդիկ անցնում են այլ մշակույթի կրողի հետ շփվելիս: Մերժում, պաշտպանություն, մինիմալիզացիա, ճանաչում, ադապտացում և ինտեգրում: Ես ու Րաֆֆին Խորվաթիայի  Օզալում եվրոպական կամավորական ծառայություն էինք իրականացնում, որի ընթացքում փորձում էինք ակտիվացնել ու հզորացնել համայնքներում ապրող երիտասարդներին: Մեր ուղարկող կազմակերպությունը Գյումրու “Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն” ՀԿ-ն էր: Օզալում անցկացրած 9 ամիսներին մենք անցանք այս փուլերով և հիմա ծրագրի ավարտից մոտ երեք ամիս անց հետհայացք գցելով կարող ենք փաստել, որ Բենեթի նշած բոլոր 6 փուլերը մենք զգացել ենք սեփական մաշկի վրա: Այսօր, ուզում ենք ապագա կամավորներին փոխանցել 6 խորհուրդ, որոնք միգուցե օգնեն նրանց ավելի սահուն ա...