02
Հլս 2016

2016թ. օգոստոսի 12-ին Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ «Գյումրի՝ երիտասարդների քաղաք 2016» խորագրի ներքո Գյումրիում իրականացրեց երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետի հետ տեղի ունեցած ճանաչողական հանդիպմամբ, որին ներկա էին Գյումրիում հյուրընկալված «ԵԿԾ-Եվրոպական կամավորական ծառայություն» տարածաշրջանային երիտասարդական հավաքի մասնակիցները և Եվրամիության ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչները:
Ճանաչողական հանդիպմանն անմիջապես հաջորդեց մամուլի ասուլիսը, որի նպատակն էր Գյումրու երիտասարդներին, Գյումրիում գործող կազմակերպություններին և...