Մարտի 30-ից ապրիլի 2-ը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային կամավոր Կիրստինե Կնուձենը Շիրակի մարզային գրադարանում դպրոցականների համար անցկացրեց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան և նրա հեքիաթներին նվիրված միջոցառումների շարք։ Միջոցառումների ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան մանրամասն տեղեկանալ գրողի կյանքի, ստեղծագործական ուղու մասին: Մասնակիցները նաև ունկնդիր եղան Անդերսենի հեքիաթներից մեկին, դիտեցին մուլտֆիլմ, որից հետո պատկերավոր կերպով հեքիաթը թղթին հանձնեցին նկարչության միջոցով:...