ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ, ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱ Ոչ ֆորմալ ուսուցման և քաղաքացիական կրթության գործիքների, պրակտիկաների ուսումնասիրություն և քարտեզագրում։

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ․ Երիտասարդության, ոչ ֆորմալ և քաղաքացիական կրթության ոլորտների անհատ փորձագետ-հետազոտողներ կամ իրավաբանական անձիք։

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ․ Ծառայության մատուցում։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ 4 ամիս (սեպտեմբեր 15, 2023 թ – հունվար 15, 2024 թ.)։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ․ 29 օր, (232 ժամ)։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ Ազգային (ՀՀ բոլոր մարզեր և մայրաքաղաք)։

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ «Երիտասարդները գործելիս.  Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ոչ ֆորմալ ուսուցման, քաղաքացիական կրթության գործիքների և պրակտիկաների ուսումնասիրություն ու քարտեզագրում։ 

Ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտելու Հայաստանում երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու առաջանորդության հմտությունների զարգացմանն ուղղված գործիքների կիրառման բացերը, թերությունները և հնարավորությունները։ 

Կատարված ուսումնասիրությունը հիմք կհանդիսանա «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հաջորդող գործողության՝ «Քաղաքացիական կրթության նորարարական գործիքների մշակման ենթադրամաշնորհի» համար: Ուսումնասիրությունը հնարավորություն կտա սահմանել ոչ ֆորմալ ուսուցման և քաղաքացիական կրթության գործիքների մշակման համար տրամադրվելիք ենթադրամաշնորհային մրցույթի ուղղություններն ու առաջնահերթությունները։ 

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱ․ Ուսումնասիրությունը պետք է ներառի հետևյալ թեմատիկ շրջանակը՝ առաջնորդություն, քաղաքացիական կրթություն՝ ուղղված երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների և ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանն ու հզորացմանը։

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՈՒՄԲ․

  1. Իրականացնել Հայաստանում երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացմանն ու առաջնորդական հմտությունների զարգացմանն ուղղված տարբեր գործիքների՝ հարթակների, ձեռնարկների, մոդուլների, գրքերի և թվային հավելվածների քարտեզագրում ու ուսումնասիրություն,
  2. Անցկացնել որակական ուսումնասիրություն առնվազն 70 դերակատարի ներգրավմամբ՝ հանրային և մասնավոր կրթական հաստատություններից, քաղաքացիական հասարակության կառույցներից, անկախ փորձագետներից, երիտասարդներից (16-ից 30 տարեկան) և երիտասարդական աշխատողներից,
  3. Ուսումնասիրել առկա գործիքների և պրակտիկաների ուժեղ, թույլ կողմերը, ոլորտում առկա բացերը և հնարավորությունները, 
  4. Իրականացնել տվյալների համապարփակ վերլուծություն և գեներացնել նախնական եզրակացություններ,
  5. Մշակել վերջնական զեկույց (հայերեն, առնվազն 15 էջ)։

Ուսումնասիրության արդյուքներն ամփոփող զեկուցը ներկայացվելու է հատուկ միջոցառման ժամանակ, որին մասնակցելու է 40 ներկայացուցիչ քաղաքացիական հասարակության կառուցներից, պետական գերատեսչություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային կազմակերպություններից ու փորձագիտական համայնքից։

Ծառայություն տրամադրողը աշխատելու է պատվիրատուի ծրագրի ղեկավարի անմիջական ղեկավարման ներքո՝ ապահովելով ակնկալվող արդյունքների իրականացումը պատշաճ որակով և ժամանակին:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ․ 

  1. Ուսումնասիրության թիրախի վերջնական հստակեցում և մեթոդաբանության ներկայացում պատվիրատուի հաստատմանը,
  2. Առկա գործիքների ու պրակտիկաների հավաքագրում, քարտեզագրում,
  3. Ֆոկուս խմբային քննարկումների և փորձագիտական հարցազրույցների անցկացում,
  4. Տվյալների վերլուծություն և ուսումնասիրության զեկույցի նախնական տարբերակի ներկայացում պատվիրատուին,
  5. Պատվիրատուի դիտարկումների հիման վրա վերլուծական զեկույցի վերջնականացում և հանձնում պատվիրատուին նախատպագրական աշխատանքերի (խմբագրման և ձևավորման) համար,
  6. Տվյալների վերջնական շտեմարանների տրամադրում պատվիրատուին,
  7. Ուսումնասիրության վերջնական արդյունքները ներկայացնող սահիկաշարի պատրաստում և տրամադրում պատվիրատուին,
  8. Ուսումնասիրության ընթացքի ու վերջնական արդյուքների ներկայացում հատուկ միջոցառման ժամանակ։

Առաջադրանքի ընդհանուր տևողությունն է 4 ամիս՝ 2023 թ. սեպտեմբերի 15-ից 

2024 թ. հունվարի 15-ը, ընդհանուր հաշվարկով 29 աշխատանքային օր (232 ժամ):

 

ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝

Սույն մրցույթին մասնակցելու համար անհատ դիմորդը, իսկ իրավաբանական անձանց դեպքում թիմի անդամը/ները պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակական չափանիշները.

  1. Առնվազն 5 տարվա փորձագիտություն երիտասարդական աշխատանքի ոլորտում,
  2. Առնվազն 5 տարվա ուսուցանման փորձառություն ոչ ֆորմալ կրթության ոլորտում,
  3. Ֆոկուս խմբային քննարկումներ և փորձագիտական հարցազրույցներ կազմակերպելու փորձառություն,
  4. Վերլուծական փաստաթղթերի, զեկույցների պատրաստման փորձառություն,
  5. Առնվազն 2 նմանատիպ ուսումնասիրության իրականացման փորձառություն,
  6. Քաղաքացիական հասարակության կառույցների հետ դրական աշխատանքային հարաբերություններ կառուցելու և նրանց հետ համագործակցելու կարողություն, 
  7. Բարձր մասնագիտական էթիկա,
  8. Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն,
  9. Թվային հարթակների և տեխնոլոգիաների կիրառման հմտություն,
  10. Հանձնառած պարտավորությունների որակյալ և ժամանակին կատարման ունակություն։

 

ՎՃԱՐՈՒՄ․

Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։

Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։

Եվրո — ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ․

Մրցույթին դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն.

  1. Ուսումնասիրությունն իրականացնող անձի, իսկ իրավաբանական անձանց դեպքում թիմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր (ինքնակենսագրականներ, վկայականներ, հավաստագրեր, թիմի անդամի կողմից գրավոր համաձայնություն ուսումնասիրությունում իր ներգրավվածության վերաբերյալ),
  2. Ոլորտային հետազոտությունների օրինակների հղումներ,
  3. Ուսումնասիրության իրականացման ժամանակացույց,
  4. Առնվազն երկու երաշխավորի կոնտակտային տվյալներ, ովքեր պետք է լինեն նախկինում իրականացված ուսումնասիրությունների պատվիրատուների ներկայացուցիչներ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. սեպտեմբերի 1-ը, ժամը 18:00-ն:

 

ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ․

Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2023 թվականի սեպտեմբերի 5-ը։ 

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները:

Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց — հանդիպում՝ տեսազանգի միջոցով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանի հետ՝ զանգահարելով +37498712733 հեռախոսահամարին կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:

 

«Երիտասարդները գործելիս.  Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է հզորացնել և կրթել երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին ակտիվորեն մասնակցելու Հայաստանում քաղաքացիական և հասարակական կյանքում։

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ պատասխանատու է ծրագրի իրականացման համար։