16
Մրտ 2022
ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՐՈ ԵՎ ԱՌՈՂՋ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Love yourself first
ՎԱՅՐԸ՝ Ֆրեսնո դե Կանտեսպինո, Սեգովիա, Իսպանիա
ՕՐԵՐԸ՝ մայիսի 24-29, 2022
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ ընդլայնել երիտասարդական աշխատողների և երիտասարդական առաջնորդների հմտությունները՝ ուղեկցելու և աջակցելու երիտասարդներին գենդերային հավասարության, սեփական անձի նկատմամբ սիրո ձևավորման և հզորացման գործընթացում:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Բարձրացնել սեփական անձի նկատմամբ սերը՝ դրա վրա ազդող գործոնների իմացությամբ;
- Սովորել և կիրառել ինքնագնահատականի, ինքնադրսևորման, ինքնաճանաչման, ինքն իրեն ընդունելու և հարգանքի հիմնական բաղադրիչները;
- Բարելավել մասնակիցների հմտությունները՝ երիտասարդների ինքնագնահատականի բարձրացմանն ուղղված ոչ-ֆորմալ հանդիպումներ վարելու ուղղությամբ;
- Ձևավորել տարբեր երկրներից երիտասարդական աշխատողների ցանց՝ միմյանց հետ լավագույն փորձով, գործիքակազմով և ռեսուրսներով կիսվելու համար։
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Իսպանիա, Վրաստան, Իտալիա, Հունգարիա, Լատվիա, Պորտուգալիա, Բուլղարիա։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
- Ծրագրին կարող են մասնակցել 20-35 տարեկան երիտասարդական աշխատողներ և երիտասարդական առաջնորդներ, ովքեր ցանկանում են զարգացնել ծրագրի թեմայով իրենց գիտելիքներն ու կարողությունները՝ երիտասարդների հետ աշխատանքում կիրառելու նպատակով։
- Անգլերենի պահանջվող մակարդակը՝ բարձր:
- Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 2 մասնակցից: Մրցույթն անցկացվում է մասնակցի 1 տեղի համար։
ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ,
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 820 եվրո։ Փոխհատուցումը կկատարվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով՝ ծրագրի ավարտից հետո,
- Ծրագիրը հոգում է վիզայի ծախսերն ամբողջությամբ,
- Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ պահանջվում է ամբողջական պատվաստում: Նախքան Իսպանիա մեկնելը ՊՇՌ թեստի պարտադիր հանձնելու պահանջի դեպքում գումարը չի փոխհատուցվում կազմակերպիչների կողմից: ԵՄ մուտք գործելու համար ընդունված պատվաստանյութերն են՝ Nuvaxovid, Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, և Johnson & Johnson,
- Գործում է մասնակցության վճար՝ 50 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով: ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից,
- Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մարտի 19-ը, ժամը 18։00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):