ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ ImpACT for Nature

ՎԱՅՐԸ՝ Պեստում (Սալեռնո), Իտալիա

ՕՐԵՐԸ՝ Հունիսի 6-16, 2022 

 

Երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում երիտասարդները կքննարկեն կայուն զարգացումը, կկատարեն կամավորական աշխատանքներ տեղական համայնքի համար և կպատրաստեն տեսանյութեր՝ կայունության գաղափարը խթանելու համար: Կարևոր ուշադրություն կդարձվի էկոլոգիական կայունության հայեցակարգի սահմանմանը, մասնակիցների հաղորդակցման հմտությունների զարգացմանը և միջմշակութային փոխանակմանը:

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Ստեղծել դրական մոտիվներ շրջակա միջավայրի պաշտպանության համար;
  • Բացահայտել հաջողված փորձերը՝ արդյունքներն արտահայտելով կարճ տեսանյութերի միջոցով՝ որպես բազմապատկիչ միջոց օգտագործելու համար;
  • Մշակութային իրազեկության բարձրացում մշակութային փոխանակման և միջմշակութային կապերի և բարեկամության ձևավորման միջոցով;
  • Ինքնագիտակցության զարգացում, բնության հետ հարաբերությունների բարելավում և սոցիալական ու քաղաքացիական, ինչպես նաև հաղորդակցության հմտությունների բարձրացում;
  • Գործընկեր երկրներում հետագա գործողությունների պլանավորում։

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Կիպրոս, Իտալիա, Ռումինիա, Մոլդովա և Բելառուս։

 

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ 

  • Ծրագրին կարող են մասնակցել թեմայով հետաքրքրված, իրենց փորձով կիսվելու և նոր հմտություններ զարգացնելու ցանկությամբ 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական առաջնորդներ և կամավորներ։ Մասնակիցներից ակնկալվում է վերադարձից հետո իրենց համայնքներում ծրագրի թեմայով հանդիպումների և համայնքային նախաձեռնությունների իրականացում։    
  • Անգլերենի պահանջվող մակարդակը՝ առնվազն միջին: 
  • Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 5 մասնակցից: Խումբը ղեկավարելու է ԵՆԿ ՀԿ-ի կողմից նշանակաված թիմ լիդերը։ 

 

ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ,
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո։ Փոխհատուցումը կկատարվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով՝ ծրագրի ավարտից հետո,
  • Ծրագիրը հոգում է վիզայի ծախսերը, որը ևս կփոխհատուցվի ճանապարհածախսի հետ միասին, սակայն չի մտնում ճանապարհածախսի սահմանաչափի մեջ,
  • Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ պահանջվում է ամբողջական պատվաստում։ Իտալիա մուտք գործելու ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer, Moderna, AstaZeneca, Johnson & Johnson,
  • Գործում է մասնակցության վճար՝ 35 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով: ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից,
  • Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ ապրիլի 21-ը, ժամը 18։00-ն:  

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):