15
Հնվ 2022
ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Liars and verifiers
ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ փետրվարի 28 – մարտի 7, 2022
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ զինել երիտասարդական աշխատողներին համապատասխան գիտելիքներով և հմտություններով՝ երիտասարդների մեդիագրագիտությունը բարձրացնելու նպատակով:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Մեդիագրագիտության և կեղծ լուրերի վերաբերյալ սկսել կրթական գործընթաց և փոխանակվել լավագույն փորձի օրինակներով,
- Լավագույն փորձի փոխանակում՝ սակավ հնարավորություններով երիտասարդների ներառման, բազմազանության և նրանց ներգրավվածության վերաբերյալ,
- Դասընթացի ավարտից հետո իրականացնել 18 աշխատարանների շարք՝ ելնելով մասնակցող կազմակերպությունների առաջնահերթություններից,
- Ստեղծել գործիքակազմ երիտասարդական աշխատողների համար՝ մեդիա գրագիտության և կեղծ լուրերի թեմայով,
- Ամրապնդել երիտասարդական կազմակերպությունների ցանցը՝ կեղծ լուրերի հաղթահարման նպատակով:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ՝
- Առնվազն 21 տարեկան ակտիվ երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, համակարգողներ և կամավորներ, ովքեր կանոնավոր աշխատանք են իրականացնում երիտասարդների հետ, հետաքրքրված են ծրագրի թեմայով և պլանավորում են ծրագրի ավարտից հետո երիտասարդ շահառուների հետ կիսվել իրենց գիտելիքներով,
- Անգլերենի առնվազն միջին մակարդակի տիրապետում,
- Պատրաստակամ է մասնակցել ծրագրի նախապատրաստական առցանց փուլին, բուն դասընթացին, վերադարձից հետո տեղական գործողություններին, գործիքակազմի ստեղծման առցանց հանդիպումներին և ծրագրի գնահատմանը:
- Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 3 մասնակցից:
ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ,
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը դեպի Վրաստան կփոխհատուցվի մինչև 180 եվրո։ Փոխհատուցումը կարող է տեղի ունենալ բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով,
- *Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ առաջնահերթություն է տրվում ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Չպատվաստված մասնակիցների դեպքում վերջիններս պարտավորվում են հոգալ ՊՇՌ թեստի վճարները։ Ծրագիրը փոխհատուցում է միայն Վրաստան մուտք գործելու համար պահանջվող ՊՇՌ թեստի վճարը:
- Գործում է մասնակցության վճար՝ 20 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով: ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունվարի 20-ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):