ԷՐԱԶՄՈՒՍ+ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Future skills for Youth

Առաջին փուլ՝ Դասընթաց

ՎԱՅՐԸ՝ Քոբուլեթի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 5-13, 2021

 

 


Երկրորդ փուլ՝
Դասընթաց

ՎԱՅՐԸ՝ Կոշիցե, Սլովակիա

ՕՐԵՐԸ՝ Նոյեմբեր/դեկտեմբեր, 2021 (օրերը հստակեցվում են)

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ հզորացնել երիտասարդ առաջնորդների և երիտասարդական աշխատողների առաջնորդության կարողությունները և նպաստել նրանց անհատական զարգացմանը, խթանել ինքնաարտացոլման և ինքնաճանաչման հմտությունները՝ օգտագործելով ինքնագիտակցության և մարմնավորման ուղիները:

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան ակտիվ երիտասարդներ, կամավորներ, երիտասարդական աշխատողներ և երիտասարդական առաջնորդներ, ովքեր հետաքրքրված են ինքնագիտակցության, մարմնավորման և քոուչինգի թեմաներով:

Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է: 

Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 4 մասնակցից:

Ընտրված մասնակիցները պարտավորվում են ամբողջությամբ մասնակցել ծրագրի երկու փուլերին:

Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ:

Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը դեպի Վրաստան կփոխհատուցվի մինչև 180 եվրո, իսկ դեպի Սլովակիա՝ 360 Եվրո: Յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո ճանապարհածախսի փոխհատուցումը կիրականացվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:

*Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ հնարավոր է մասնակիցներից պահանջվի պատվաստում, իսկ որոշ դեպքերում նաև  ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ Վրաստան և Սլովակիա մեկնելիս: ՊՇՌ թեստի գումարը փոխհատուցվում է ճանապարհածախսի համար նախատեսված բյուջեից:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝

  • 20 եվրո յուրաքանչյուր դասընթացի համար

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք ներբեռնել ծրագրի տեղեկատուն:

Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ օգոստոսի 22-ը, ժամը 18:00-ն:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):