16
Փտր 2022
ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Nature of conflicts – Identify, Discuss, Move
ՎԱՅՐԸ՝ Թբիլիսի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ մարտի 5-13, 2022
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ զարգացնել երիտասարդների միջմշակութային հաղորդակցության հմտությունները՝ բարձր կոնֆլիկտայնության միջավայրերում և խրախուսել բազմազանությունը որպես արժեք և համագործակցության հնարավորություն:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Հունգարիա, Սլովակիա, Լեհաստան և Չեխիա:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
- Ծրագրին կարող են մասնակցել 18-26 տարեկան ակտիվ երիտասարդները, ուսանողները, կամավորները, ովքեր հետաքրքրված են միջմշակութային հաղորդակցության թեմայով,
- Պահանջվում է անգլերենի առնվազն միջին մակարդակի տիրապետում,
- Թիմերը բաղկացած են լինելու 5 մասնակցից՝ 1 խմբի ղեկավար և 4 երիտասարդ մասնակից:
ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ,
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը դեպի Վրաստան կփոխհատուցվի մինչև 180 եվրո։ Փոխհատուցումը կկատարվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով՝ ծրագրի ավարտից հետո 1 ամսվա ընթացքում,
- *Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ առաջնահերթություն է տրվում ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ ՊՇՌ թեստի վճարները չի փոխհատուցվում ծրագրով: Վրաստան մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ բացասական թեստի պատասխան, որը տարածվում է և՛ պատվաստված, և՛ չպատվաստված քաղաքացիների վրա: Չպատվաստված մասնակիցներից պահանջվում է ՊՇՌ թեստի հանձնում Վրաստանում գտնվելու 3-րդ օրը և Հայաստան վերադառնալիս:
- Գործում է մասնակցության վճար՝ 20 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով: ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
- Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ փետրվարի 19-ը, ժամը 17:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):