ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Youth Workers And Rural Heritage Development
Առաջին փուլ՝ Առցանց դասընթացներ
ՎԱՅՐԸ՝ առցանց հարթակներ
ՕՐԵՐԸ՝ հուլիս 1-օգոստոս 24, 2021
Երկրորդ փուլ՝ Աշխատանքային այց
ՎԱՅՐԸ՝ Կանտաբրիա, Իսպանիա
ՕՐԵՐԸ՝ սեպտեմբեր 25-30, 2021
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝
- Բարձրացնել երիտասարդության և տեղական համայնքների իրազեկվածությունը գյուղական մշակութային ժառանգության կարևորության մասին`գյուղական բնակավայրերում տնտեսական աճին, սոցիալական ներառմանը և մշակութային բազմազանությանը նպաստելու համար,
- Խթանել գյուղական ժառանգությունը և ստեղծարարությանն ու նորարարությանը նպաստող նախագծերը,
- Գյուղական ժառանգության խթանման համար նպաստել գյուղական բնակավայրերում երիտասարդների ձեռնարկատիրական և թվային հմտությունների զարգացմանը,
- Բարձրացնել երիտասարդական աշխատողների հմտությունները, որպեսզի աջակցեն գյուղական բնակավայրերում կայուն և նորարար տնտեսության անցմանը,
- Գյուղական կյանքի իրականությունը մոտեցնել քաղաքներին և բարձրացնել գյուղական մշակույթի տեսանելիությունը:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ առնվազն 18 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ և երիտասարդական առաջնորդներ, ովքեր ներգրավված են գյուղական մշակույթի պահպանման և զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 4 մասնակցից:
Ընտրված մասնակիցները պարտավորվում են ամբողջությամբ մասնակցել ծրագրի երկու փուլերին:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 530 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Փոխհատուցումը կիրականացվի ծրագրից հետո՝ բանկային փոխանցմամբ: Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ հնարավոր է մասնակիցներից պահանջվի պատվաստում, իսկ որոշ դեպքերում նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ Իսպանիա մեկնելիս: ՊՇՌ թեստի գումարը ենթակա է փոխհատուցման:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 17-ը, ժամը 15:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):