ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՅՐԸ՝ Կալամատա, Հունաստան
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ հոկտեմբեր 10, 2018 — մայիս, 2019
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ «K.A.NE.» Social Youth Development Organization
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿ՝ խթանել երիտասարդական նախաձեռնությունները, զարգացնել երիտասարդների կարողությունները՝ սեփական նախաձեռնությունները իրականացնելու համար։
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կից դիմում-հայտը և անգլերեն լեզվով ինքնակենսագրականի հետ միասին ուղարկել evs.sending@yic.am էլ․հասցեին։
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ սեպտեմբերի 16-ը, ժամը 23։59։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):
*Տեղեկացնենք, որ այս ծրագրով առկա են 9 տարբեր տեսակի կամավորական աշխատանքներ՝ տարբեր հաստատություններում։
Մանրամասները՝ կից տեղեկատվական թերթիկում։
*Հիշեցնենք, որ դիմումները կդիտարկվեն միայն լրացված դիմում-հայտի, որի մեջ պետք է պարտադիր նշել, թե կամավորական ո՞ր աշխատանքի համար եք դիմում և անգլերեն լեզվով ինքնակենսագրականի առկայության դեպքում։