ՄՐՑՈՒՅԹ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՎԱԳ ՓՈՐՁԱԳԵՏ»
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱ․ Երիտասարդական քաղաքականության ոլորտի ավագ փորձագետ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ․ Ծառայության մատուցում
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ․ 01.02.2024 – 30.06.2026
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ: 40 օր (320 ժամ)
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ երիտասարդական քաղաքականության ոլորտի 2 փորձագետի համար ծրագրի հետևյալ բաղադրիչներում ներգրավելու նպատակով։
ԲԱՂԱԴՐԻՉ 1 (10 օր)
Տեղական երիտասարդական քաղաքականության որակի չափորոշիչների ուղեցույցի մշակում՝ հիմք ընդունելով Եվրոպական երիտասարդական ֆորումի մոդելը:
ԲԱՂԱԴՐԻՉ 2 (30 օր)
Հայաստանում գործող երիտասարդական աշխատանքի փորձի վերանայման միջոցով երիտասարդական աշխատանքի միջավայրերի երկու տարբեր մոդելների մշակում՝
1) Երիտասարդական կենտրոնի մոդել
2) Երիտասարդական տարածքի մոդել:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Ուսումնասիրել Հայաստանում և արտերկրում առկա ոլորտային փաստաթղթերը,
- Գիտելիքի և փորձի հավաքագրման նպատակով հանդիպել և խորհրդակցել շահագրգիռ կողմերի և փորձագիտական համայնքի հետ,
- Պատրաստել և շրջանառել վերը նշված փաստաթղթերի սկզբնական և վերջնական տարբերակները հայերեն լեզվով,
- Մասնակցել երիտասարդական աշխատանքի միջավայրերի երկու տարբեր մոդելների ջատագովման նպատակով կազմակերպված հանդիպումների, խրհրդակցությունների և այլ միջոցառումների:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
- Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ,
- Երիտասարդական քաղաքականության ջատագովման և ազգային մակարդակում շահերի պաշտպանության հաջողված փորձ,
- Երիտասարդական աշխատանքի վերաբերյալ հրապարակումների (մոդելներ, գիտական հոդվածներ, հետազոտություններ, այլ հրապարակումներ) առկայություն,
- Ազգային մակարդակում որոշումների կայացման մեխանիզմների հստակ պատկերացում,
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների հետ աշխատելու փորձ,
- Թիմի հետ աշխատելու կարողություն,
- Գերազանց վերլուծական և հաշվետվություններ գրելու, ներկայացնելու հմտություններ,
- Ոչ ֆորմալ ուսուցման փորձառություն,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Word Excel, PowerPoint, web applications),
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
ՎՃԱՐՈՒՄ.
Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելում ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։
Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։
Եվրո – ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ․
Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը, որը պետք է ներառի մրցույթի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ, առցանց հղումներ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. դետկեմբերի 20-ը, ժամը 18:00-ն:
ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ․
Հայտերի գնահատումը տեղի կունենա երկու փուլով.
Փուլ 1. Հայտերի տեխնիկական պահանջներին համապատասխանելիության ստուգում՝ 2023 թվականի դեկտեմբերի 21:
Փուլ 2. Հարցազրույց՝ 2024 թվականի հունվար:
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները: Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց՝ առերես կամ տեսազանգի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանի հետ՝ զանգահարելով +37498712733 հեռախոսահամարին կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:
ԵՆԿ հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: