ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է դասընթացավարների «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում կայանալիք «Համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման» դասընթացի անցկացման համար։
Ծրագիրն իրականացնում են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ՀԿ-ի հետ համատեղ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ։
Քառօրյա դասընթացը լինելու է հաղորդակցման, առաջնորդության, կազմակերպչական, նախագծերի կառավարման, խաղաղաշինության և կոնֆլիկտների հաղթահարման հմտությունների զարգացման վերաբերյալ։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կարիքների գնահատում՝ հարցումների, հարցազրույցների և թիրախ խմբերի հետ հաղորդակցվելու միջոցով:
- Դասընթացների մոդուլների մշակում՝ մասնակիցների հատուկ կարիքները և աշխատանքային հմտությունները բարելավելու համար:
- Վերապատրաստման թեմաների վերաբերյալ նյութերի, ձեռնարկների, ուղեցույցների ձեռք բերում կամ պատրաստում։
- Կրթական գործընթացի կազմակերպում՝ օգտագործելով տարբեր ձևաչափեր՝ ներառյալ խմբային քննարկումներ, դասախոսություններ և տեսանյութեր:
- Ծրագրի արդյունավետության գնահատում, հարցումների, վերլուծությունների և հետադարձ կապի միջոցով:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Համապատասխան որակավորում և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ նշված ոլորտներում,
- Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Մուլտիմեդիա ուսուցման հարթակների և մեթոդների հետ աշխատելու հմտություն,
- Ուսուցման այլընտրանքներ հետազոտելու և գնահատելու կարողություն
- Արդյունավետ ուսուցում նախագծելու և իրականացնելու կարողություն
- Microsoft Office-ի և նմանատիպ ծրագրերի իմացություն:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Դասընթացավարների թիվը՝ 2,
- Դասընթացավար 1՝ 4 օր, (հունիսի 27-30, 2023 թ․,)
- Դասընթացավար 2՝ 7 օր, (հունիսի 25 – հուլիսի 4, 2023 թ․,)
- Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 58 500 դր. (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները),
- Դասընթացի տևողությունը՝ 4 օր, հունիսի 27-30, 2023 թ․, կարիքների և դասընթացի արդյունավետության գնահատում՝ 3 օր,
- Դասընթացի ձևաչափը՝ առկա,
- Վայրը՝ ք․ Վաղարշապատ,
- Դասընթացավարների կեցությունն ու տրանսպորտը հոգում է կազմակերպությունը։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ հունիսի 6-ը, ուղարկել ինքնակենսագրական (CV) և ոլորտին համապատասխան առկա հավաստագրերը youthinaction@yic.am էլ․ հասցեին։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել դասընթացների համակարգող Մարգարիտա Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլ. հասցեին կամ կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն)։