ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԹԵՄԱՅՈՎ
ՎԱՅՐԸ՝ Բակուրիանի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ հունիսի 29 – հուլիսի 7, 2019
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է սերմանել առողջ ապրելակերպն ու առողջության զգացողությունը երիտասարդների մեջ իր բոլոր դրսևորումներով:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- մասնակիցներին հաղորդել գիտելիքներ առողջ ապրելակերպի հիմնական սկզբունքների, առողջության տեսակների և դրանց կապի մասին,
- ձևավորել համընդհանուր պատկերացում առողջ ապրելակերպի մասին,
- հնարավորություն տալ մասնակիցներին՝ ձևավորելու առողջ ապրելակերպի իրենց մոդելը և մոտենալու դրան,
- խթանել ոչ-ֆորմալ կրթության զարգացմանը,
- խթանել միջմշակութային հաղորդակցությունը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը,
- բարձրացնել իրազեկվածությունը Եվրոպական քաղաքացիության և դրա օգուտների մասին:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան երիտասարդներ, ովքեր գնահատում են առողջությունը, սիրում են զբաղվել տարատեսակ սպորտաձևերով և պարով, ունեն կամավորական և հասարակական աշխատանքի փորձ:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 5 մասնակցից և 1 թիմի լիդերից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 180 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մայիսի 7–ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):