ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՍՆՆԴԻ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Food4Good
ՎԱՅՐԸ՝ Կղզի Չիովո (Սպլիտ), Խորվաթիա
ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 7-13, 2021
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է` խրախուսել առողջ ապրելակերպը մասնակիցների շրջանում և բարձրացնել պատասխանատվությունը կայուն կյանքի նկատմամբ: Ծրագրի արդյունքում ստեղծվելու է ընդհանուր բաղադրատոմսերի գիրք, որի նպատակն է խոհարարությունն օգտագործել որպես գործիք ոչ ֆորմալ կրթության համար:
Ծրագրի խնդիրներն են՝
- Երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանում,
- Կայուն կյանքի համար պատասխանատվության բարձրացում,
- Մասնակիցների տեղեկացվածության բարձրացում այլ մշակույթների և նրանց բնապահպանական խնդիրների վերաբերյալ,
- Հասարակության մեջ ակտիվ մասնակցության անհրաժեշտության բացահայտում և մոտիվացիայի խթանում մասնակիցների շրջանում,
- Նախաձեռնողականության խթանում և անհրաժեշտ հմտությունների հաղորդում
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, ուսանողներ, ովքեր ներգրավված են հասարակական կյանքում, կատարել են կամավորական աշխատանքներ և ունեն որոշակի փորձառություն ծրագրի թեմայի շուրջ:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Հայաստանյան խումբը բաղկացած է լինելու 5 մասնակցից և 1 թիմ լիդերից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
Վիզայի ծախսերի համար հատկացված է 35 եվրո, որը կփոխհատուցվի ճանապարհածախսի հետ միասին:
Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով: Փոխհատուցումը կիրականացվի ծրագրից հետո՝ բանկային փոխանցմամբ: Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ հնարավոր է մասնակիցներից պահանջվի պատվաստում, իսկ որոշ դեպքերում նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ Խորվաթիա մեկնելիս: ՊՇՌ թեստի գումարը ենթակա է փոխհատուցման:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հուլիսի 16-ը, ժամը 15:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):