ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  GENDER EQUALITY AT WORK

ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ Նոյեմբերի 28 – դեկտեմբերի 4, 2022 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը գենդերային հավասարության մասին՝ շրջապատում և աշխատավայրում հավասար իրավունքների ջատագովմամբ։ 

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Սովորել խտրականության, անհավասարության, գենդերային խնդիրների և կարծրատիպերի հետ կապված դեպքեր բացահայտելը,
  • Մշակել գենդերային հավասարությանը նպատակաուղղված նպատակներ և թիրախներ աշխատավայրում և որդեգրել գենդերային իրավահավասարություն առօրյա աշխատանքում,
  • Խթանել աշխատակիցների գենդերային իրազեկվածությունը՝ իրավահավասար, հարգալից և խաղաղ աշխատանքային հարաբերություններ ստեղծելու համար: 

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Վրաստան, Ուկրանիա, Ադրբեջան, Հյուսիսային Մակեդոնիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա և Հունաստան:

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 3 մասնակցից:

 

Մասնակիցները պետք է լինեն առնվազն 18 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, հետազոտողներ, շահագրգիռ կողմեր և ուսանողներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով և պարտավորվում են ծրագրի ավարտից հետո իրականացնել ծրագրի արդյունքները բազմապատկող գործողություններ իրենց համայնքներում։ 

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ԱՆԳԼԵՐԵՆՆ Է։ Մասնակիցների համար պահանջվում է անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն: 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ: 
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 150 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելուց հետո: 
  • Ճանապարհորդական ապահովագրությունը ծրագրի օրերի ընթացքում մասնակցի պատասխանատվությունն է։ Ապահովագրություն կարելի է ձեռք բերել ՀՀ-ում գործող ցանկացած ապահովագրական ընկերությունից։
  • Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ ամբողջական պատվաստում ունեցող դիմորդներին կտրվի առաջնահերթություն: 

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ նոյեմբերի 4-ը, ժամը 17:00-ն

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):