ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  ECODING New Technologies for environment, employability and civil activism

ՎԱՅՐԸ՝ Ռուսթավի, Վրաստան

ՕՐԵՐԸ՝ Հուլիսի 3- 10, 2022

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ 

  • Ծանոթանալ ծրագրավորման և ռոբոտաշինության հետ աշխատելու հիմունքներին,
  • Ստեղծել սեփական փոքրիկ կայքը կամ հավելվածի նախագիծը,
  • Միացնել մասնագիտական հմտությունները (կոդավորում, ռոբոտաշինություն և այլն) քաղաքացիական ակտիվության հետ՝ կապված կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հետ,
  • Կապեր հաստատել պրոֆեսիոնալ ծրագրավորողների և ՏՏ փորձագետների հետ և բացահայտել կարիերայի այս ուղղությունը:

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Վրաստան,  Գերմանիա և Շվեդիա: 

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը  բաղկացած է լինելու 5 երիտասարդ մասնակցից և 1 թիմի ղեկավարից:

  • Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-26 տարեկան ակտիվ երիտասարդներ, կամավորներ և ուսանողներ, ովքեր հետաքրքրված են ավելին իմանալ կոդավորման և ծրագրավորման հիմունքների մասին: Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ  է լրացնել հետևյալ դիմում-հայտը:
  • Թիմի լիդերը պետք է լինի առնվազն 21 տարեկան երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող, ով նախկինում ունեցել է ԵՆԿ միջազգային ծրագրերին մասնակցելու փորձ: Ծրագրին դիմելու համար թիմ լիդերի առցանց դիմում-հայտը:

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին իմացություն: Թիմի ղեկավարը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ: 
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 180 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով` ծրագրի ավարտից հետո: 
  • Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ նախապատվությունը կտրվի ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Ընդունելի են բոլոր տեսակի պատվաստանյութերը։ Այն մասնակիցները, ովքեր չունեն Քովիդի 19-ի դեմ պատվաստում, պետք է թեստ հանձնեն մինչև Վրաստան մուտք գործելը: 

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հունիսի 19-ը, ժամը 23։59-ը

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):