«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ» ՄՐՑՈՒՅԹ
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱ․ Երիտասարդության ոլորտի դասընթացավարներ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ․ Անհատ փորձագետներ կամ իրավաբանական անձինք
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ․ Ծառայության մատուցում
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ․ 01.02.2024 – 30.06.2026
ԲՈԼՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿ․ 90 օր (720 ժամ)
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ երիտասարդական ոլորտի դասընթացավարների համար ծրագրի հետևյալ բաղադրիչներում ներգրավելու նպատակով։
Բաղադրիչ 1. Երիտասարդական աշխատողների՝ որպես մենթորներ վերապատրաստում
Մենթորների քառօրյա վերապատրաստում երիտասարդների մասնակցութան, մասնագիտական կողմնորոշման, ոչ ֆորմալ ուսուցման, երիտասարդների սոցիալական, հոգեբանական և ֆիզիկական կարիքների բացահայտման, քոուչինգի և նախագծերի կառավարման թեմաներով, որին մասնակցելու է 24 մասնագիտացված կամ կամավոր երիտասարդական աշխատող՝ հետագայում ծրագրի այլ բաղադրիչներում որպես մենթորներ ներգրավվելու հնարավորությամբ (գաղափարների լաբերում, հեքեթոններում, Մոդել Հայաստան ծրագրում և այլն):
Բաղադրիչ 2. Տեղական երիտասարդական քաղաքանության թեմայով դասընթաց
Տեղական երիտասարդական քաղաքականության վերաբերյալ եռօրյա դասընթացի երկու շրջափուլ (2 տարբեր տարիների ընթացքում)` գործնական փուլերով, որին յուրաքանչյուր շրջափուլում մասնակցելու է 24-ական երիտասարդ՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի համայնքներից, և ովքեր հետագայում ներգրավվելու են շահերի
պաշտպանության արշավներում տեղական երիտասարդական քաղաքականության տարբեր ատրիբուտներ իրականացնելու համար։
Բաղադրիչ 3. Երիտասարդական աշխատանքի երկարաժամկետ դասընթաց Երիտասարդական աշխատանքի երկարաժամկետ դասընթաց՝ երիտասարդական աշխատանքի պատմություն, տեսակները, ձևաչափերը, երիտասարդական ոլորտի աշխատողների իրավասությունները և վարքականոնները թեմաների շուրջ՝ բաղկացած երկու մոդուլից (քառօրյա և եռօրյա), որին մասնակցելու է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի ՔՀԿ կարողությունների զարգացման բաղադրիչի շահառու կազմակերպությունների 20 ներկայացուցիչ:
Բաղադրիչ 4․ Եվրոպական երիտասարդական ծրագրերի վերաբերյալ ներածական դասընթաց
Եվրոպական երիտասարդական նախագծերի ներածական երկօրյա դասընթաց՝ ծանոթացնելու հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների համար հասանելի ֆինանասավորմամբ երիտասարդական ծրագրերին (Էրազմուս+ երիտասարդություն, Եվրոպական համերաշխության կորպուս, Եվրոպական երիտասարդական հիմնադրամ և այլ), որին մասնակցելու է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի ՔՀԿ կարողությունների զարգացման բաղադրիչի շահառու կազմակերպությունների 20 ներկայացուցիչ:
Բաղադրիչ 5․ Առաջնորդության առցանց դպրոցներ
8 (ութ) առցանց առաջնորդության դպրոց` երիտասարդների մոտ առաջնորդության, համայնքային զարգացման և նախագծերի կառավարման ներածական գիտելիքներ ու հմտություններ տրամադրելու համար, որոնցից յուրաքանչյուրին կմասնակցեն հեռավոր և մեկուսացված համայնքներում ապրող առնվազն 15 երիտասարդ մասնակիցներ: Եռշաբաթյա դպրոցները ենթադրում են երեք ամբողջօրյա առցանց դասեր՝ մեկ շաբաթ ընդմիջումներով, որոնց միջակայքում երիտասարդներին կտրվեն ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն իրենց համայնքներում կիրառելու առաջադրանքներ։
Աշխատանքային պարտականություններ՝
- Մշակել դասընթացների մոդուլները և պատրաստել անհրաժեշտ ուսումնական նյութերը՝ համաձայն յուրաքանչյուր բաղադրիչի նպատակի և թիրախային խմբի,
- Իրականացնել դասընթացները ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ և գործիքակազմով,
- Աջակցել մասնակիցներին՝ ակտիվ դեր ստանձնել դասընթացի շրջանակներում և ապահովել ստացած գիտելիքների և հմտություների կիրառելիությունն իրենց համայնքներում և/կամ կազմակերպություններում,
- Առաջարկել և կիրառել փոխանցված գիտելիքների և հմտությունների գնահատման արդյունավետ մեթոդներ,
- Համագործակցել շահագրգիռ կողմերի, փորձագետների և այլ կազմակերպությունների հետ՝ որակյալ կրթական առաջարկներ ձևակերպելու համար,
- Սերտորեն համագործակցել ծրագրային թիմի հետ՝ ծրագրի տարբեր բաղադրիչների գործողությունների փոխլրացումն ապահովելու համար։
Պահանջվող կարողություններ՝
- Դասընթացի թեմայի կամ թեմաների վերաբերյալ կուռ մասնագիտական գիտելիքներ,
- Երիտասարդական կամ ՔՀԿ ոլորտում որպես դասընթացավար աշխատելու առնվազն 5 տարվա փորձ,
- Ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանության և գործիքակազմի տիրապետում,
- Մասնակիցների համար ներառական կրթական միջավայր ստեղծելու կարողություն,
- Դասընթացի թեմայի վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման գործիքակազմի տիրապետում և փորձ,
- Թիմի հետ աշխատելու կարողություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, ներառյալ բանավոր, գրավոր և միջանձնային հաղորդակցությունը,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, web applications),
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Վճարում․
Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։
Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 140 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։
Եվրո – ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:
Դիմելու կարգ․
Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն ուղեկցող նամակ՝ նշելով, թե որ բաղադրիչ(ներ)ի համար են դիմում որպես դասընթացավար, իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը, որը պետք է ներառի մրցույթի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ, առցանց հղումներ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. դետկեմբերի 20-ը, ժամը 18:00-ն:
ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ․
Հայտերի գնահատումը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 21-ին, իսկ հարցազրույցները 2024 թվականի հունվարին:
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները: Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց – հանդիպում՝ տեսազանգի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարիետա Գևորգյանի հետ՝ զանգահարելով +37498712733 հեռախոսահամարին կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:
ԵՆԿ հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: