ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ_ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Աշտարակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատողի թափուր հաստիքի համար
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Երիտասարդական աշխատող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ աշխատանքային, անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջան,
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հոկտեմբերի 1, 2025
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա (երեքշաբթիից շաբաթ), 40 ժամ շաբաթական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոց, շ. 80, «Աշտարակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք կենտրոնում ու կենտրոնի տարածքից դուրս:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել անհատական և խմբային երիտասարդական աշխատանք,
- Կազմակերպել ու իրականացնել թեմատիկ աշխատարաններ և միջոցառումներ՝ կենտրոնի տարածքում և դրանից դուրս,
- Տրամադրել անհատական խորհրդատվություն և ուղղորդում,
- Իրականացնել շարժական երիտասարդական աշխատանք,
- Իրականացնել աութրիչ աշխատանք,
- Աջակցել կենտրոնի կամավորներին՝ իրականացնելու աշխատարաններ և ակումբներ,
- Պահպանել կապը գործընկեր կազմակերպությունների և կրթական հաստատությունների հետ,
- Պահպանել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները և դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը,
- Հավաքագրել և տրամադրել տեղեկատվություն տվյալների բազաների, կենտրոնի գործունեության գնահատման և տեսանելիության համար,
- Մասնակցել կենտրոնի գործունեության տեսանելիության ապահովմանը,
- Պահպանել կենտրոնի կարգուկանոնը և մաքրությունը, ապահովել գույքի բարվոք վիճակը,
- Մասնակցել կենտրոնի աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտներում,
- Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Երիտասարդական և ոչ–ֆորմալ կրթության ոլորտներում գիտելիքներ և փորձ,
- Երեխայի/երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
- Ուղղորդելու և խորհրդատվություն տալու հմտություններ,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի ու ռուսերենի բավարար իմացություն,
- Թվային գրագիտություն:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը մինչև ս.թ. սեպտեմբերի 23-ը ներառյալ։
Աշխատողի աշխատանքային գրաֆիկը կազմվում է համաձայն կենտրոնի աշխատանքային ժամերի: