«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱ․ Երիտասարդական աշխատանքի ներածություն թեմայով դասընթացավար
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ․ Ծառայության մատուցում
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ․ 28.07.2025 — 10.08.2025
ԲՈԼՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿ․ 2 օր (16 ժամ)
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում հայտարարում է երիտասարդական աշխատանքի ներածություն թեմայով դասընթացավարի մրցույթ։
Դասընթացներն անցկացվելու են Գյումրի և Իջևան քաղաքներում տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար հետևյալ ենթաթեմաներով՝
- երիտասարդական աշխատանքի պատմություն, զարգացման փուլերը, նպատակները և սկզբունքները,
- երիտասարդական աշխատանքի թիրախը, տեսակները և ձևաչափերը,
- Երիտասարդական աշխատողի ունակությունները և վարքականոնները։
Աշխատանքային պարտականություններ՝
- Մշակել դասընթացների մոդուլները և պատրաստել անհրաժեշտ ուսումնական նյութերը՝ համաձայն յուրաքանչյուր բաղադրիչի նպատակի և թիրախային խմբի,
- Իրականացնել դասընթացները ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ և գործիքակազմով,
- Աջակցել մասնակիցներին՝ ակտիվ դեր ստանձնել դասընթացի շրջանակներում և ապահովել ստացած գիտելիքների և հմտություների կիրառելիությունն իրենց համայնքներում և/կամ կազմակերպություններում,
- Առաջարկել և կիրառել փոխանցված գիտելիքների և հմտությունների գնահատման արդյունավետ մեթոդներ,
- Համագործակցել շահագրգիռ կողմերի, փորձագետների և այլ կազմակերպությունների հետ՝ որակյալ կրթական առաջարկներ ձևակերպելու համար,
- Սերտորեն համագործակցել ծրագրային թիմի հետ՝ ծրագրի տարբեր բաղադրիչների գործողությունների փոխլրացումն ապահովելու համար։
Պահանջվող կարողություններ՝
- Դասընթացի թեմայի կամ թեմաների վերաբերյալ կուռ մասնագիտական գիտելիքներ,
- Երիտասարդական կամ ՔՀԿ ոլորտում որպես դասընթացավար աշխատելու առնվազն 5 տարվա փորձ,
- Ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանության և գործիքակազմի տիրապետում,
- Մասնակիցների համար ներառական կրթական միջավայր ստեղծելու կարողություն,
- Դասընթացի թեմայի վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման գործիքակազմի տիրապետում և փորձ,
- Թիմի հետ աշխատելու կարողություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, ներառյալ բանավոր, գրավոր և միջանձնային հաղորդակցությունը,
- Հայերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, web applications),
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
ՎՃԱՐՈՒՄ.
Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելում ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ․
Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է ուղարկեն իրենց տեխնիկական, ֆինանսական առաջարկը և ինքնակենսագրականը margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, որը պետք է ներառի մրցույթի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ և առցանց հղումներ:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. հուլիսի 23-ը:
ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ․
Հայտերի գնահատումը տեղի կունենա երկու փուլով.
Փուլ 1. Հայտերի տեխնիկական պահանջներին համապատասխանելիության ստուգում՝ 2025 թվականի հուլիսի 24:
Փուլ 2. Հարցազրույց՝ 2025 թվականի հուլիսի 25:
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմումները: Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց՝ առերես կամ տեսազանգի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարգարիտ Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ +374 95 91 91 97 հեռախոսահամարին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 14։00-ից մինչև 18։00) ։
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում շուրջ 35 տարի։ Կազմակերպության առաքելությունն է ապահովել երեխայի և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքը և կանխարգելել մանկալքությունը:
ԵՆԿ ՀԿ-ն հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։