ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւԻ ԹԱՓՈւՐ ՀԱՍՏԻՔԻ

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Հանրային կապերի պատասխանատու

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ ամբողջ դրույք (շաբաթական 40 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ (երկուշաբթիից ուրբաթ)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 5 օգոստոս 2026 թ․ (3 ամիս վճարովի փորձաշրջանով)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 (ԵՆԿ ՀԿ գրասենյակ)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության տնօրեն

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մշակել և իրականացնել Կազմակերպության հանրային կապերի ռազմավարությունից բխող տարեկան գործողությունների պլանը,
  • Պատրաստել և խմբագրել Կազմակերպության տեղեկատվական և ներկայացուցչական նյութերը,
  • Ապահովել Կազմակերպության ծրագրերի, նախաձեռնությունների և միջոցառումների հաղորդակցությունը, հանրային լուսաբանումը և տեղեկատվության տարածումը,
  • Պատրաստել Կազմակերպության տարեկան հաշվետվությունը,
  • Ապահովել Կազմակերպության պաշտոնական կայքէջի բովանդակության պարբերական թարմացումը,
  • Ապահովել Կազմակերպության գործունեության լուսաբանումը և տեղեկատվության տարածումը սոցիալական ցանցերում (Facebook, LinkedIn, Instagram, YouTube),
  • Ստեղծել, վարել և պարբերաբար թարմացնել ԶԼՄ-ների և գործընկեր կազմակերպությունների կոնտակտային բազան, ապահովել արդյունավետ համագործակցություն և մշտական կապ լրատվամիջոցների հետ,
  • Պատրաստել և տարածել մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ և այլ տեղեկատվական նյութեր,
  • Ներկայացնել Կազմակերպությունը արտաքին միջոցառումներում, հանդիպումներում և հանրային հարթակներում,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն՝ լրագրության, հանրային կապերի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում։ Հասարակական կազմակերպությունների ոլորտում, մասնավորապես երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության փորձը կդիտվի առավելություն,
  • Հայերենի գերազանց տիրապետում և անգլերենի լավ իմացություն։ Ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն,
  • Գերազանց հաղորդակցման, ներկայացման և հանրային խոսքի հմտություններ,
  • Թիմային աշխատանքի և միջմշակութային հաղորդակցության հմտություններ,
  • Սոցիալական ցանցերի կառավարման և բովանդակության ստեղծման գործիքներով աշխատելու հմտություններ,
  • Համացանցային և թվային հաղորդակցման գործիքների գերազանց, ինչպես նաև MS Office փաթեթի լավ իմացություն,
  • Գրաֆիկական բովանդակության ստեղծման և խմբագրման հմտություններ (օր.՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, Canva կամ համարժեք ծրագրեր)։

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
  • Պարգևավճարներ:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել հայերեն ինքնակենսագրական և ուղեկցող նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Հանրային կապերի պատասխանատու_Անուն Ազգանուն»:

Ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը կարող եք նաև բերել Գյումրու
«Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեով:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՀՈՒԼԻՍԻ 9-Ը։

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: