ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ_ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի պատասխանատու (Office Manager)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ ամբողջ դրույք (շաբաթական 40 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ (երկուշաբթիից ուրբաթ)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 3 օգոստոս 2026 թ․ (3 ամիս վճարովի փորձաշրջանով)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 (ԵՆԿ ՀԿ գրասենյակ)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության տնօրեն

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ընդունել գրասենյակի այցելուներին և տրամադրել համապատասխան տեղեկատվություն,
  • Պատասխանել հեռախոսազանգերին,
  • Ստուգել Կազմակերպության էլ-փոստերը, պատասխանել նամակներին և վերաուղարկել համապատասխան հասցեատերերին,
  • Կազմակերպել փոստային նամակների ուղարկումը,
  • Թարմացնել և վարել բազաները,
  • Կազմակերպել Կազմակերպության առօրյա փաստաթղթավարությունը,
  • Կազմել աշխատակազմի ժողովների և Կազմակերպության ընդհանուր ժողովի հանդիպումների արձանագրությունները,
  • Կազմել աշխատակազմի աշխատաժամանակի տեղեկագիրը և ստանձնել դրա լրացման վերահսկողությունը,
  • Իրականացնել գրասենյակի կարգուկանոնի և գույքի վերահսկողությունը,
  • Կազմել և վերահսկել ընդհանուր օգտագործման աշխատասենյակների գրաֆիկը,
  • Ապահովել գրասենյակի տեխնիկական միջոցների հասանելիությունն ու պատշաճ շահագործումը,
  • Կազմակերպել ոչ սարքին վիճակում գտնվող տեխնիկայի վերանորոգման աշխատանքները,
  • Իրականացնել/կազմակերպել Կազմակերպության ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ նյութերի, պարագաների գնումները,
  • Կազմակերպել աշխատակազմի և հանդիպումների ընդմիջումները,
  • Կազմակերպել և վերահսկել ադմինիստրատիվ օգնականի աշխատանքը,
  • Կազմակերպել և վերահսկել տնտեսուհու աշխատանքը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Կազմակերպել և մասնակցել Կազմակերպության ռազմավարության և տարեկան գործողությունների պլանի մշակման ու գնահատման հանդիպումներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն,
  • Գրասենյակի կառավարման կամ հարակից ոլորտներում աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ,
  • Կարճաժամկետ բյուջետավորման հմտություններ,
  • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
  • Թվային գրագիտություն:

*Երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում փորձը կդիտվի որպես առավելություն:

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
  • Պարգևավճարներ:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել հայերեն ինքնակենսագրական և ուղեկցող նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Գրասենյակի պատասխանատու_Անուն Ազգանուն»:

Ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը կարող եք նաև բերել Գյումրու
«Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեով:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՀՈՒLԻՍԻ 2-Ը։

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: