ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱ Համայնքային կազմակերպիչների մենթոր Շիրակի և Տավուշի մարզերում

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ Անհատ փորձագետ կամ անհատ ձեռնարկատեր

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ Քաղաքացիաիրավական հարաբերությունների (Ծառայությունների մատուցում)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ 20.02.2026 — 20.12.2026 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿ 36 օր (12 նախաձեռնություն* 3 օր, 288 ժամ)

 

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկակական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի շրջանակներում հայտարարում է համայնքային կազմակերպիչների մենթորների մրցույթ Շիրակի և Տավուշի մարզերում։

 

Ծառայության ընդհանուր նկարագրություն Աջակցություն համայնքային կազմակերպիչներին Շիրակի և Տավուշի մարզերում՝ իրենց անհատական նախաձեռնությունների ձևավորման ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև բյուջեի կառավարման և հաշվետվությունների կազմման գործընթացներում։

Ծրագրի երկու փուլերի ընթացքում ընտրվելու են 12 համայնքային կազմակերպիչներ Շիրակի և Տավուշի մարզերից, ովքեր իրականացնելու են իրենց անհատական նախաձեռնությունները։ Մեկ ծրագրի համար նախատեսված աշախատաժամանակը երեք աշխատանքային օր է (1 աշխատանքային օրը 8 ժամ)։

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Աջակցել համայնքային կազմակերպիչներին անհատական նախաձեռնությունների գաղափարների մշակման և ծրագրային ձևակերպման, ինչպես նաև բյուջեի պլանավորման, ծախսերի կառավարման և ֆինանսական կարգապահության ապահովման գործընթացում։
  • Ուղեկցել նախաձեռնությունների իրականացման փուլը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և գործնական աջակցություն։
  • Համագործակցել շահագրգիռ կողմերի, փորձագետների և այլ կազմակերպությունների հետ՝ որակյալ և համապատասխան առաջարկներ ձևակերպելու համար։
  • Աջակցել ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացին՝ սահմանված պահանջներին համապատասխան։
  • Սերտորեն համագործակցել ծրագրային թիմի հետ՝ նախաձեռնությունների իրականացման առաջընթացը մշտադիտարկելու, առաջացած խնդիրները բացահայտելու և դրանց լուծման արդյունավետ ուղիներ առաջարկելու, ինչպես նաև կազմակերպիչների կարողությունների զարգացմանը նպաստելու նպատակով։

Պահանջվող կարողություններ՝ 

  • Երիտասարդական կամ ՔՀԿ ոլորտում ծրագրերի իրականացման առնվազն 5 տարվա փորձ, 
  • Մենթորություն իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
  • Թիմի հետ աշխատելու կարողություն, 
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ ներառյալ բանավոր, գրավոր և միջանձնային հաղորդակցությունը, 
  • Հայերենի գերազանց իմացություն, 
  • Համակարգչային գիտելիքներ (MS Word, Excel, PowerPoint, web applications), 
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն: 

ՎՃԱՐՈՒՄ. 

Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելում ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։ 

 

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ 

Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը և ֆինանսական առաջարկը ՀՀ դրամով մեկ օրվա համար margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, որը պետք է ներառի մրցույթի համար նշված կարողությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ և առցանց հղումներ: 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. փետրվարի 12-ը: 

 

ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ 

Հայտերի գնահատումը տեղի կունենա երկու փուլով.

Փուլ 1. Հայտերի տեխնիկական պահանջներին համապատասխանելիության ստուգում՝ 2026 թվականի փետրվարի 13:

Փուլ 2. Հարցազրույց՝ 2026 թվականի փետրվարի երկրորդ շաբաթ:

Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմումները: Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց՝ առերես կամ տեսազանգի միջոցով: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարգարիտ Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ +374 95 91 91 97 հեռախոսահամարին (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 14։00-ից մինչև 18։00)։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում շուրջ 35 տարի։ Կազմակերպության առաքելությունն է ապահովել երեխայի և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքը և կանխարգելել մանկալքությունը: 

 

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը հիմնադրվել է 2008 թվականին՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել երիտասարդի կայացմանը՝ որպես մրցունակ, նախաձեռնող, պատասխանատու անհատ և քաղաքացի։