ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ՎԱՅՐԸ՝ Տրամոնտի, Իտալիա
ՕՐԵՐԸ՝ սեպտեմբերի 10-20, 2019
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է մասնակիցներին կապել բնության, մեկմեկու և սեփական անձի հետ:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Բացահայտել բացօթյա գործունեության տեսակները, զուգահեռաբար՝ հետաքրքիր ժամանց անցկացնելով,
- Զարգացնել մասնակիցների անձնական հմտությունները առօրյա ճամբարային կյանքի ընթացքում,
- Խթանել միջմշակութային փոխանակությունը, համայնքի զգացումը՝ բացօթյա կրթական տարրերի միջոցով,
- Բարձրացնել անհատական կայունություն և հարգանքը բնության նկատմամբ։
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-25 տարեկան երիտասարդներ, որոնք սիրում են բնությունն ու բնության մեջ ապրելու փորձը:
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Խումբը բաղկացած է լինելու 5 մասնակցից և 1 թիմի լիդերից:
Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ: Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 360 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝
- 20 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հուլիսի 20–ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):