ՎԵԲ ԿԱՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ — ՀՐԱՎԵՐ
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Փետրվարի 16, 2019թ.
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ
30 աշխատանքային օր (փետրվար-մարտ), 2019թ.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական ձեռնարկատիրության վեբ կայքի՝ էլեկտրոնային խանութի պատրաստում և տեղայնացում։
Անհրաժեշտ պահանջներ՝
- Կայքի ձևավորման աշխատանքներ՝ պատրաստի ձևանմուշի օգտագործմամբ,
- Կայքի ծրագրավորում,
- Կայքի երաշխիքային սպասարկում 2 ամիս (beta-testing)
Նախատեսվող կայքի մասին նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտարկել հետևյալ, բայց ոչ պարտադիր, մոդելային օրինակները՝
https://www.antwerpbybike.be/en/discover-antwerp-by-bike/
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Համապատասխան ոլորտային որակավորում,
- Աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարվա գործունեություն տվյալ աշխատանքների իրականացման ոլորտում,
- Ճկուն և պատասխանատու մոտեցում,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- Ստեղծարար լուծումներ առաջարկելու ունակություն,
- Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- Կայքը հանձնելուց հետ առնվազն երկու ամիս երաշխիքային սպասարկման պատրաստակամություն։
ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Մրցութային հանձնաժողովի դիտարկմանն են ներկայացվելու միայն «Դիմելու ընթացակարգի» տեխնիկական պահանջներին բավարարող հայտերը։
Հանձնաժողովն ուսումնասիրելու է դիմորդների աշխատանքային փորձի հիմնավորումները և գնառաջարկները: Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:
Առաջադրված պայմանները և որակավորման պահանջները բավարարող դիմորդների հետ կանցկացվի հարցազրույց։
Հաղթողը որոշվելու է հարցազրույցների և գնառաջարկների համադրման արդյունքում։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Կարող են դիմել թե ֆիզիկական անձինք, թե կազմակերպություններ,
Ներկայացված պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր դիմորդ պետք է ներկայացնի միայն մեկ հայտ։
Հայտը պետք է ներառի.
- Պորտֆոլյո (առնվազն 2 ավարտած նախագծերի հղումներ),
- Գնառաջարկ (ֆայլը կարող եք ներբեռնել այստեղից)
- Ըստ ցանկության՝ աշխատանքային փորձի լրացուցիչ հիմնավորումներ և/կամ երաշխավորագրեր / նախորդ պատվիրատուների դրական գնահատականներ։
Հայտը կարող է ներկայացվել առձեռն կամ էլեկտրոնային փոստով,
Առձեռն ներկայացնելու դեպքում հայտը պետք է անձամբ բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով, մինչև 2019թ. փետրվարի 16-ը, ժամը 18։00,
Էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում հայտը պետք է ուղարկել hr@yic.am էլ-հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Կայքի պատրաստման ծառայություն», մինչև 2019թ. փետրվարի 16-ը, ժամը 23:59:
Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանին՝ զանգահարելով 095-91-91-97 հեռախոսահամարով:
ԾՐԱԳԻՐԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը գործարկել է «Get a bike, get a life» անվանումով սոցիալական ձեռնարկատիրության նախագիծ։ Նախագծի նպատակն է Գյումրիում ստեղծել և զարգացնել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ:
Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրի քաղաքում և նրա շրջակայքում՝ տեղացիներին և զբոսաշրջիկներին մատչելի ծառայություններ մատուցելու միջոցով:
Ծրագիրը մի կողմից նպաստելու է անմիջական մասնակիցների՝ հատկապես երիտասարդների կյանքի որակի, շրջակա միջավայրի բարելավմանը, մյուս կողմից, նախագծից ստացված եկամուտները ծառայեցվելու են ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որոնցից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտասարդներ:
Ծրագիրն իրականացվում է ենթադրամաշնորհի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Հայաստան) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում: