ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ընդունարանի աշխատակցի կամավորական աշխատանքի համար։

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝         Ընդունարանի աշխատակից

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ`                                               Կամավոր (տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ)

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ԾԱՎԱԼԸ՝              5-օրյա, շաբաթական 25 ժամ, երեքշաբթիից շաբաթ (13:00-18:00)

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՍԿԻԶԲԸ՝               Մարտի 1, 2020

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՎԱՅՐԸ՝                 Գյումրու «Երիտասարդների  տուն» բաց երիտասարդական կենտրոն (Վ. Սարգսյան 20, Գյումրի)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝                                          Կենտրոնի համակարգող

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ`                                 Կենտրոնի այցելուների դիմավորում, գրանցում և ուղղորդում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն,
  • Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
  • Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
  • Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
  • Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ըստ անհրաժեշտության ստանձնել այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
  • Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
  • Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից և ժամանակակից սարքավորումներից օգտվելու կարողություն),
  • Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև փետրվարի 18-ը, ժամը 09:00-ն ուղարկել ինքնակենսագրականը youthhouse@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ընդունարանի աշխատակից»:

Ինքնակենսագրականը կարող եք նաև բերել «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն` ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 20 հասցեով: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և մանրամասների համար զանգահարեք «Երիտասարդների տուն» (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:30) հետևյալ հեռախոսահամարով՝ 094 05 91 97: