«Փոխակերպվող կրթություն» համաժողով “Transforming Education” Conference

poster-transformingՍիրելի երիտասարդներ և ոչ միայն,
երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է «Փոխակերպվող կրթություն» (“Transforming Education”) խորագիրը կրող համաժողով:

Համաժողովի առաջին մասում տեղի կունենան ելույթներ տեղական և միջազգային փորձագետ-խոսնակների կողմից, որին կհաջորդի տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներով («Ինքնաճանաչում, ինքնակրթություն», «Թվային հետք», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով», «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ», «Կամավորությունը որպես ուսուցում») ընթացող աշխատարաններ՝ ոլորտում ճանաչված և փորձառու փորձագետների ներգրավմամբ։

Համաժողովը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում։

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող են միանալ միջոցառմանը՝ նախապես լրացնելով հայտը։

Բարձր տրամադրությունը, երիտասարդական ոգին, հաճելի միջավայրն ու արդյունավետ օրը երաշխավորվում է։

Շտապեք գրանցվել և դառնալ այդ գեղեցիկ օրվա մասնակիցներից մեկը:

Գրանցվելու վերջնաժամկետն է ս/թ օգոստոսի 11-ը, մինչև 15։00-ն։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):