ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ. «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ»
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Երիտասարդական աշխատանք» ընդհանուր խորագրի ներքո կազմակերպում է դասընթացների շարք՝ հետևյալ թեմաներով․
- Երիտասարդական աշխատանքի ներածություն (16.06.2019),
- Պետական և տեղական երիտասարդական քաղաքականություն (23.06.2019),
- Երիտասարդական աշխատողի ունակություններ և վարքականոններ (30.06.2019),
- Կրթական ծրագրերի նախագծում (07.07.2019),
- Անհատական և խմբային աշխատանք, կոնֆլիկտների կառավարում (14.07.2019):
Դասընթացների ընդհանուր նպատակն է զարգացնել երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և հասարակական կառույցների աշխատակիցների, ինչպես նաև սկսնակ երիտասարդական աշխատողների և կամավորների ոլորտային ունակությունները։
Դասընթացներին կարող են մասնակցել 18 տարին լրացած անհատներ, երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ, երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ, այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների: Մասնակցության համար անհրաժեշտ է վճարել դասընթացի իրական արժեքի միայն մի մասը՝ մեկ դասընթացի համար 2000 դրամ, իսկ դասընթացների ընդհանուր շարքին (5 դասընթաց) մասնակցելու դեպքում՝ 8000 դրամ։
Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում՝ Վ. Սարգսյան 20 հասցեում։ Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 4 ժամ է՝ ներառյալ սուրճի ընդմիջում:
Դասընթացները վարելու են Հայաստանում երիտասարդական ոլորտի առաջատար փորձագետներ Արթուր Նաջարյանը, Աննա Եղոյանն ու Կարեն Տերտերյանը:
Դասընթացների մասնակցության տեղերը սահմանափակ են, ընտրվելու են առաջին պահանջներին բավարարող 20 հայտադիմումները: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտը՝ հետևյալ հղումով
Գրանցման հայտը լրացնելու վերջնաժամկետն է հունիսի 14-ը:
Վերջնաժամկետից հետո կապ կհաստատվի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձանց հետ։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ՝ Լարիսա Ժամակոչյանին (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել larisa.zhamakochyan@yic.am էլ-հասցեին: