«Stronger Together. երիտասարդական կազմակերպությունների հզորացում հանուն կայուն ազդեցության» խորագրով երկարաժամկետ ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի դեկտեմբերից՝ Եվրահանձնաժողովի «Էրազմուս+» ծրագրի երիտասարդական ոլորտում կարողությունների զարգացման երկրորդ գործողության շրջանակներում և շարունակվելու է մինչև 2028 թվականի փետրվար։
Ծրագրի նպատակն է զորեղացնել Հայաստանում և Մոլդովայում երիտասարդական կազմակերպությունների կարողությունները՝ խթանելու ներառականությունը, թվային փոխակերպումը, կայունությունը և քաղաքացիական ներգրավվածությունը։
Ծրագրի խնդիրներն են՝
- Հզորացնել երիտասարդների հետ աշխատող մասնագետների կարողությունները՝ աջակցելու երիտասարդների հոգեկան առողջությանն ու բարեկեցությանը՝ նրանց տրամադրելով գործնական գործիքներ և միջամտության մեթոդներ։
- Զինել երիտասարդների հետ աշխատող մասնագետներին թվային հմտություններով և գործիքներով՝ աջակցելու երիտասարդների զբաղվածության և կարիերայի զարգացմանը՝ արագ փոփոխվող թվային տնտեսության պայմաններում։
- Խթանել էկոլոգիապես պատասխանատու թվային գործելակերպը երիտասարդների հետ աշխատող մասնագետների և երիտասարդների շրջանում՝ բարձրացնելով իրազեկվածությունը թվային տեխնոլոգիաների ածխածնային հետքի վերաբերյալ և նպաստելով Green IT (կանաչ տեղեկատվական տեխնոլոգիաներ) ռազմավարությունների կիրառմանը։
- Հզորացնել կազմակերպությունների կարողությունները կայուն կառավարման ոլորտում՝ երիտասարդներին, հատկապես սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդներին, հարմարեցված և ներառական աջակցություն տրամադրելու նպատակով։
- Ամրապնդել երիտասարդների դերը ժողովրդավարական մասնակցության և քաղաքացիական ներգրավվածության գործում՝ երիտասարդների հետ աշխատող մասնագետներին տրամադրելով գործիքներ, որոնք խթանում են ակտիվ քաղաքացիությունը, առաջնորդությունը և քննադատական մտածողությունը։
- Նպաստել ոչ ֆորմալ կրթության միջոցով ձեռք բերված հմտությունների ճանաչմանն ու վավերացմանը՝ հավաստագրման մեխանիզմների (օրինակ՝ Youthpass) կիրառման միջոցով՝ կամրջելով ֆորմալ կրթության և աշխատաշուկայի միջև առկա բացը։
- Ապահովել ուսումնական նյութերի և մեթոդաբանությունների փոխանցումը, տեղայնացումն ու կայուն կիրառումը՝ վերապատրաստված մասնագետների կողմից իրականացվող հետագա տեղական դասընթացների միջոցով։
- Նպաստել լավագույն փորձի տարածմանը՝ ծրագրի արդյունքները ներկայացնելով և տարածելով տեղական, ազգային և միջազգային մակարդակներում, ինչպես նաև ծրագրի եզրափակիչ միջոցառման ընթացքում։
Հիմնական թեմատիկ ոլորտներն են՝
- «Ներառականություն և բազմազանություն, հոգեկան առողջություն»
- «Թվային փոխակերպում»
- «Կայուն զարգացում»
- «Քաղաքացիական ներգրավվածություն և ժողովրդավարական մասնակցություն»
Ծրագրի արդյունքում ունենալու ենք՝
- Երիտասարդների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացման 4 հնգօրյա դասընթացներ՝ Հայաստանում, Էստոնիայում և Մոլդովայում։
- Յուրաքանչյուր դասընթացի ավարտին թարգմանված թեմատիկ ուսումնական նյութեր:
- 1 ձեռնարկ՝ յուրաքանչյուր թեմատիկ ուղղության վերաբերյալ լավագույն փորձի ամփոփմամբ։
Իրականացնող գործընկերներ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ՝ Հայաստան
«Քաղաքացիական և եվրոպական նախաձեռնությունների զարգացման ասոցիացիա» (ADICE)՝ Ֆրանսիա
«ՄՈՆԴՈ» ՀԿ՝ Էստոնիա
«Միլլենիում» ուսուցման և զարգացման ինստիտուտ՝ Մոլդովա
«Գլոբալ թու Լոքալ» (G2L) ՀԿ՝ Հայաստան
«Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամ» (TEF)՝ Հայաստան
* Ծրագրի շրջանակներում մշակված ուսումնական նյութերը տեղադրվում և թարմացվում են “YES” հարթակում։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

