ՇԱՐԺՈւՆԱԿՈւԹՅՈւՆԸ ԵՆԿ-Ի ՀԵՏ

 

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը՝ կարևորելով երիտասարդների անհատական և մասնագիտական/աշխատանքային շարունակական զարգացումը, երիտասարդների միջև միջմշակութային երկխոսության հաստատումն ու միջազգային համագործակցության ստեղծումը, Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ/ Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, հնարավորություն է տալիս երիտասարդներին Հայաստանում և արտերկրում մասնակցելու միջազգային տարբեր ծրագրերի (դասընթացներ, փոխանակման ծրագրեր, սեմինարներ, ուսումնական այցեր, կարճաժամկետ, երկարաժամկետ կամավորական աշխատանք, աշխատանքային պրակտիկա):

 

Հայաստանում և արտերկրում տարբեր միջազգային ծրագրերին մասնակցությունը նպաստում է երիտասարդների աշխարհայացքի ընդլայնմանը, անհատական, մասնագիտական և աշխատանքային հմտությունների զարգացմանը` հնարավորություն տալով ուսումնասիրելու երիտասարդների հետաքրքրություններին համապատասխան ցանկացած բնագավառ:

 

Այցելելով տարբեր երկրներ` մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալ տարբեր մշակույթների: Յուրաքանչյուր ծրագրից հետո մասնակիցը կամ մասնակիցների խումբը կարող է միանալ ԵՆԿ միջազգային ծրագրերի ցանցին, կիսվել տպավորություններով, գաղափարներով, ձեռք բերված միջազգային փորձով, որն իր հերթին հնարավորություն է տալիս ստեղծելու համագործակցություն Հայաստանի տարբեր շրջանների երիտասարդների միջև:

 

for mobility 1 modifiedfor mobility 4for mobility 3for mobility 2

ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ