ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ_ՀՈԳԵԲԱՆ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Աշտարակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հոգեբանի թափուր հաստիքի համար
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Հոգեբան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, հոգեբանություն, երեխաների իրավունքներ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ 7ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հոկտեմբերի 1, 2025
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ Շաբաթական 12 ժամ՝ ըստ սահմանված գրաֆիկի
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոց, շ. 80, «Աշտարակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի գործունեության և աշխատակազմի համակարգում ու վերահսկում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հոգեբանական կանխարգելիչ աշխատանքների իրականանցում երիտասարդների հոգեկան և անձնային զարգացման հնարավոր խնդիրների կանխման ուղղությամբ,
- Հոգեբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ ուղղված երիտասարդներին հուզող խնդիրների հայտնաբերմանն ու լուծմանը,
- Հոգեշտկողական միջամտության իրականացում՝ ուղղված զարգացման դժվարությունների ուղղորդմանն ու աջակցությանը,
- Հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկատվական հանդիպումների և իրազեկման միջոցառումների կազմակերպում,
- Համագործակցություն կենտրոնների թիմերի հետ՝ աջակցող և ներառող միջավայրի ստեղծման նպատակով,
- Պարբերական հաշվետվությունների պատրաստում իրականացված գործունեության վերաբերյալ,
- Մասնակցություն աշխատակազմի հանդիպումներին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն հոգեբանի մասնագիտությամբ,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ դեռահասների և/կամ երիտասարդների հետ,
- Հաղորդակցման, ակտիվ լսելու և վստահելի միջավայր ձևավորելու բարձր հմտություններ,
- Կոնֆլիկտների լուծման և սթրեսային իրավիճակներում արդյունավետ գործելու կարողություն,
- Թիմում աշխատելու կարողություն և գործընկերային մոտեցում,
- Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը մինչև ս.թ. սեպտեմբերի 23-ը ներառյալ։
*Երիտասարդական աշխատանքի մասին տեղեկատվությունը/փորձը կդիտարկվի առավելություն:
Կենտրոնների առաձնահատկություններով պայամանավորված՝ հոգեբանական աշխատանքը երիտասարդական աշխատանքի համատեքստում հստակեցնելու և երիտասարդների կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով, ընտրված հոգեբանները մասնագիտական աշխատանքն իրականացնելուց առաջ, մասնակցելու են երիտասարդական աշխատանք թեմայով վերապատրաստմանը։