Հոգեբանական աջակցության ծառայությունների ներդնում Գյումրու, Արթիկի, Արմավիրի, Էջմիածնի և Գավառի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոններում
Սիրելի՛ հետևորդներ,
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ` «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոններում (Գյումրի, Արթիկ, Էջմիածին, Արմավիր և Գավառ) հոգեբանների թափուր հաստիքների համար:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երիտասարդների հզորացում և Հայաստանում երիտասարդական աշխատանքի ինստիտուտի կայացում» ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող հինգ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոններում (Գյումրի, Արթիկ, Արմավիր, Էջմիածին, Գավառ) ներդրվում են հոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուղղված դեռահասների և երիտասարդների հոգեկան առողջության և բարեկեցության խթանմանը։
Հոգեբանական աջակցության ծառայությունները կխթանեն բաց երիտասարդական կենտրոնների շահառու երիտասարդների հոգեկան առողջության պահպանումը, կնպաստեն նրանց հուզական բարեկեցությանը և կստեղծեն անվտանգ ու աջակցող միջավայր՝ ինքնաճանաչման և զարգացման համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ շաբաթական 12 ժամ՝ ըստ սահմանված գրաֆիկի
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 7ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 15 սեպտեմբերի 2025 թ․
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ համապատասխան համայնքի (Գյումրի, Արթիկ, Էջմիածին, Արմավիր և Գավառ) «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կենտրոնի համակարգող
Աշխատանքային պարտականություններ
- Հոգեբանական կանխարգելիչ աշխատանքների իրականանցում երիտասարդների հոգեկան և անձնային զարգացման հնարավոր խնդիրների կանխման ուղղությամբ,
- Հոգեբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ ուղղված երիտասարդներին հուզող խնդիրների հայտնաբերմանն ու լուծմանը,
- Հոգեշտկողական միջամտության իրականացում՝ ուղղված զարգացման դժվարությունների ուղղորդմանն ու աջակցությանը,
- Հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկատվական հանդիպումների և իրազեկման միջոցառումների կազմակերպում,
- Համագործակցություն կենտրոնների թիմերի հետ՝ աջակցող և ներառող միջավայրի ստեղծման նպատակով,
- Պարբերական հաշվետվությունների պատրաստում իրականացված գործունեության վերաբերյալ,
- Մասնակցություն աշխատակազմի հանդիպումներին:
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կրթություն հոգեբանի մասնագիտությամբ,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ դեռահասների և/կամ երիտասարդների հետ,
- Հաղորդակցման, ակտիվ լսելու և վստահելի միջավայր ձևավորելու բարձր հմտություններ,
- Կոնֆլիկտների լուծման և սթրեսային իրավիճակներում արդյունավետ գործելու կարողություն,
- Թիմում աշխատելու կարողություն և գործընկերային մոտեցում,
- Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
*Երիտասարդական աշխատանքի մասին տեղեկատվությունը/փորձը կդիտարկվի առավելություն:
Կենտրոնների առաձնահատկություններով պայամանավորված՝ հոգեբանական աշխատանքը երիտասարդական աշխատանքի համատեքստում հստակեցնելու և երիտասարդների կարիքներին առավել արդյունավետ արձագանքելու նպատակով, ընտրված հոգեբանները մասնագիտական աշխատանքն իրականացնելուց առաջ, մասնակցելու են երիտասարդական աշխատանք թեմայով վերապատրաստմանը։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական (ոչ հայերեն տարբերակները չեն դիտարկվի) ` hr@yic.am էլ. հասցեին մինչև ս/թ. օգոստոսի 30-ը, թեմա բաժնում նշելով՝ Հոգեբան_նախընտրած համայնք (օրինակ՝ Հոգեբան_Արթիկ)։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանի հետ whatsapp հավելվածի միջոցով +37493301586 հեռախոսահամարով։
«Երիտասարդների հզորացում և Հայաստանում երիտասարդական աշխատանքի ինստիտուտի կայացում» ծրագրի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը, աջակցել նրանց բարեկեցությանը և հզորացնել երիտասարդական աշխատողների կարողությունները՝ ներառական երիտասարդական կենտրոնների ներդրման, նպատակային ուսուցման, հոգեբանական աջակցության և նորարարական մեթոդաբանությունների միջոցով։
«Երիտասարդների հզորացում և Հայաստանում երիտասարդական աշխատանքի ինստիտուտի կայացում» ծրագիրը իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
#ԵրիտասարդներիՏուն #ՀոգեկանԱռողջություն #ՀոգեբանականԱջակցություն