«Մենթորություն: Քայլ հանուն փոփոխության»
Որտեղ. Թորոս, Շիրակի մարզ
Նպատակ. Աջակցել Հայաստանից, Գերմանիայից,Ռուսաստանի Դաշնությունից, Մոլդովայից, Էստոնիայից, Իսպանիայից, Թուրքիայից և Ուկրաինայից ժամանած Եվրոպական կամավորական ծառայության ծրագրերում ներգրավված 29 մենթորների գիտելիքների բարելավմանը՝ նպաստելով ԵԿԾ ծրագրեր հյուրընկալող կազմակերպությունների ներուժի զարգացմանը և ԵԿԾ ծրագրերի որակի բարձրացմանը, ինչպես նաև «զինելու» մենթորներին ԵԿԾ կամավորներին աջակցելու և ուղղորդելու համար անհրաժեշտ կարևոր մեթոդներով, որոնք կօգնեն վերջիններիս լինել ավելի աշխատունակ։
Նկարագրություն. Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Գերմանիայի Fairbund e.V. կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 24-ից 31-ը Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հյուրընկալեց “Mentoring: Act for Change” միջազգային դասընթացը։
Ծրագրին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Թուրքիայից, Էստոնիայից, Ռուսաստանից, Իսպանիայից և Ուկրաինայից։