ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Հունվարի 31, 2019թ.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ
Փետրվար, 2019թ.
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Ծրագրի ղեկավար
ԾՐԱԳԻՐԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն գործարկել է «Get a bike, get a life» անվանումով սոցիալական ձեռնարկատիրության նախագիծ, որի նպատակն է Գյումրիում ստեղծել և զարգացնել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ:
Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրի քաղաքում և նրա շրջակայքում՝ տեղացիներին և զբոսաշրջիկներին մատչելի ծառայություններ մատուցելու միջոցով:
Ծրագիրը մի կողմից նպաստելու է անմիջական մասնակիցների՝ հատկապես երիտասարդների կյանքի որակի, շրջակա միջավայրի բարելավմանը, մյուս կողմից, նախագծից ստացված եկամուտները ծառայեցվելու են ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որոնցից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտասարդներ:
Ծրագիրն իրականացվում է ենթադրամաշնորհի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրամիության կողմից և իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Հայաստան) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական ձեռնարկատիրության համար մարքեթինգային խորհրդատվություն, աջակցություն հեծանվային վարձույթի բիզնեսի «Մարքեթինգային պլանի» կազմմանը.
- Իրավիճակի վերլուծություն (շուկայի, գնորդների խմբերի և պահանջմունքների նկարագրում, կազմակերպության ընթացիկ հնարավորությունների գնահատում),
- Մարքեթինգային ռազմավարության մշակում (թիրախային սեգմենտների ընտրություն և դիրքավորում, ապրանքային, գնային, տեղաբաշխման և առաջխաղացման ռազմավարությունների պատրաստում),
- Ֆինանսական վերլուծություն (վաճառքի ծավալների, ծախսերի կանխատեսումներ, անվնասաբերության վերլուծություն),
- Պրոդուկտի գովազդում, ապրանքների և ծառայությունների մասին հիմնական հաղորդագրությունների կազմում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ոլորտային բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ (պորտֆոլյոյի, իրականացրած նախորդ և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հղումները կդիտվեն առավելություն),
- Վերլուծական և ռազմավարական մտածողություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Մտքի ճկունություն, ոչ ստանդարտ, ստեղծարար լուծումներ առաջարկելու ունակություն,
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ։
ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Ուսումնասիրվելու են դիմորդների ինքնակենսագրականներն ու աշխատանքային փորձի հիմնավորումները: Մրցութային հանձնաժողովը ուսումնասիրության ժամանակ կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից:
Որակավորման պահանջները բավարարող դիմորդները հրավիրվելու են հարցազրույցի։
Հաղթողը որոշվելու է հարցազրույցների արդյունքում։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
- Կարող են դիմել թե անհատներ, թե կազմակերպություններ,
- Ներկայացված պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր դիմորդ ներկայացնում է միայն մեկ հայտ,
- Հայտը պետք է ներառի դիմորդի ինքնակենսագրականը (CV)։ Ըստ ցանկության դիմորդը կարող է ներկայացնել աշխատանքային փորձի լրացուցիչ հիմնավորումներ,
- Հայտը կարող է ներկայացվել առձեռն կամ էլեկտրոնային փոստով,
- Առձեռն ներկայացնելու դեպքում հայտը պետք է անձամբ բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով, մինչև 2019թ. հունվարի 31-ը, ժամը 18։00,
- Էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում հայտը պետք է ուղարկել hr@yic.am էլ-հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Մարքեթինգային ծառայություն», մինչև 2019թ. հունվարի 31-ը, ժամը 23:59:
Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանին՝ զանգահարելով 095-91-91-97 հեռախոսահամարով: