ԿԱՀՈՒՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆԱՆՇՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Սույն հրավերը կազմվել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ ԵՆԿ ՀԿ)  կողմից՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի (այսուհետև` Ծրագիր) շրջանակներում, և նպատակ ունի ԵՆԿ ՀԿ կողմից հայտարարված ընթացակարգին մասնակցելու մտադրություն ունեցող անձանց (այսուհետև` Հայտատու) տեղեկացնելու ընթացակարգի պայմանների` գնման առարկայի, ընթացակարգի անցկացման, հաղթողին որոշելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին, ինչպես նաև օժանդակելու ընթացակարգի հայտը պատրաստելիս։

Ծրագիրն իրականացվում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ԵՆԿ ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։

 

ԵՆԿ ՀԿ-ն` Պատվիրատուն, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեում, հայտարարում է մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` կազմակերպության պաշտոնական կայքի (www.yic.am) միջոցով:

 

Մրցույթին կարող են մասնակցել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝

  • ունեն համապատասխան փորձ կահույքի պատրաստման ոլորտում,
  • ունեն տեխնիկական և մասնագիտական կարողություններ,
  • կարող են ապահովել որակյալ և ժամանակին կատարում։

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն հրավերով:

Հրավերի հետ կապված հավելյալ հարցեր ունենալու դեպքում՝ կարող եք կապ հաստատել «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի կրթական բաղադրիչի համակարգող՝ Ջուլիետա Սարգսյանի հետ` զանգահարելով 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ն)։

 

  1. ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ  ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Գնման առարկա է հանդիսանում  պատվերով կահույքի պատրաստումը և տեղադրումը, որը  ներկայացված է Հավելված 1-ում։

 

  1. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

2.1 Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները՝ լրացնելով Հավելված 1-ը՝ Հայտատու կազմակերպության տվյալները և ֆինանսական առաջարկը։

2․2 Լրացված հայտերը անհրաժեշտ է ներկայացնել՝

ա) էլեկտրոնային եղանակով՝ PDF ձևաչափով, էլեկտրոնային ստորագրությամբ կամ տպագրված և կնիքված տարբերակի սկանավորմամբ՝ youthinaction@yic.am և liana.hakobyan@yic.am էլեկտրոնային հասցեներով

կամ

բ) թղթային եղանակով՝ հայտում լրացման ենթակա հատվածները տպագիր եղանակով լրացված, կնիքված և ստորագրված՝ ՀՀ, ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեով։

2․3 Հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2026 թվականի մարտի 31-ը, ժամը 18։00։

2․4 Ընթացակարգի հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում գրանցում է հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Մխոյանը։ Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը:

2․5 Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո, ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և հանձնաժողովի կողմից դիտարկման ենթակա չեն:

 

  1. ՀԱՅՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ՀԱՅՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
    • Հայտը վավեր է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո 3 ամիս։
    • Հայտատուն, մինչև սույն հրավերով սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը։
  1. ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՆ
    • Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն և/կամ անգլերեն,
    • Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` առանց ԱԱՀ,
    • Առաջարկված գինը պետք է ներառի բոլոր ծախսերը (պատրաստում, տեղափոխում, տեղադրում և այլն),
    • Առաջարկը պետք է ներառի պահանջվող փաստաթուղթը՝ Հավելված 1,
    • Գնանշման հայտերը չեն դիտարկվի և/կամ կմերժվեն հետևյալ դեպքերում՝

ա. թերի ներկայացում (ոչ համապատասխան ձևաչափ կամ ոչ ամբողջական ապրանքացանկ),

բ. չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,

գ. ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:

 

  1. ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հայտերի գնահատումը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

 

Հայտերի գնահատման նիստում՝

  • հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված պայմաններով հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված։
  • Մրցույթի հաղթողը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
  • Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։
  • Մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Կահույքի պատրաստման և տեղադրման ծառայությունների պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
  • Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:

 

  1. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

6.1 Հանձնաժողովը սույն ընթացակարգը չկայացած է հայտարարում, եթե`

  1. հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին,
  2. դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը,
  3. ոչ մի հայտ չի ներկայացվել։

6.2 Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն տեղեկություն է ուղարկում հայտ ներկայացրած մասնակիցներին, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը։

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտերի ներկայացման սույն առաջարկում տեղ գտած ողջ տեղեկատվությունը, անկախ դրա փոխանցման եղանակից, պետք է գաղտնի պահվի և չի կարող հրապարակվել առանց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրավոր թույլտվության: