ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

ԿԱՌՈՒՅՑ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Փետրվարի 28, 2019թ.

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ

Մարտ, 2019թ.

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Կազմակերպության սոցիալական ձեռնարկատիրական գործունեության (ծառայությունների մատուցում, առք ու վաճառք և այլն) իրականացման համար անհրաժեշտ օրինակելի պայմանագրերի, համաձայնագրերի, հավելվածների, ակտերի պատրաստում (5-6 անուն փաստաթուղթ),
  • Իրավական ռիսկերի նվազեցմանն ուղղված խորհրդատվություն։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է),
  • Քաղաքացիական օրենսգրքի իմացություն,
  • Աշխատանքային փորձ՝ վերջին 2 տարում առնվազն 1 տարվա գործունեություն տվյալ աշխատանքների իրականացման ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
  • Ճկուն և պատասխանատու մոտեցում,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն։

ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Մրցութային հանձնաժողովի դիտարկմանն են ներկայացվելու միայն «Դիմելու ընթացակարգի» տեխնիկական պահանջներին բավարարող հայտերը։ Հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ պարզաբանումներ պահանջել մրցույթի մասնակցից: Առաջադրված պայմանները և որակավորման պահանջները բավարարող դիմորդների հետ կանցկացվի հարցազրույց։ Հաղթողը որոշվելու է հարցազրույցների արդյունքում։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք կարող է դիմել մրցույթին՝ ներկայացնելով ինքնակենսագրական (CV)՝ աշխատանքային փորձի հիմնավորումներով։ Ըստ ցանկության՝ նաև երաշխավորագրեր և/կամ նախորդ գործատուների, պատվիրատուների դրական կարծիքներ։

Հայտը կարող է ներկայացվել առձեռն կամ էլեկտրոնային փոստով,
Առձեռն ներկայացնելու դեպքում հայտը պետք է անձամբ բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով, մինչև 2019թ. փետրվարի 28-ը, ժամը 17։59,
Էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում հայտը պետք է ուղարկել hr@yic.am էլ-հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանական ծառայություն», մինչև 2019թ. փետրվարի 28-ը, ժամը 23:59:
Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանին՝ զանգահարելով 095-91-91-97 հեռախոսահամարով:

 

ԾՐԱԳԻՐԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը գործարկել է «Get a bike, get a life» անվանումով սոցիալական ձեռնարկատիրության նախագիծ։ Նախագծի նպատակն է Գյումրիում ստեղծել և զարգացնել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ:

Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրի քաղաքում և նրա շրջակայքում՝ տեղացիներին և զբոսաշրջիկներին մատչելի ծառայություններ մատուցելու միջոցով:

Ծրագիրը մի կողմից նպաստելու է անմիջական մասնակիցների՝ հատկապես երիտասարդների կյանքի որակի, շրջակա միջավայրի բարելավմանը, մյուս կողմից, նախագծից ստացված եկամուտները ծառայեցվելու են ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որոնցից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտասարդներ:

 

Ծրագիրն իրականացվում է ենթադրամաշնորհի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Հայաստան) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում:

 

Bike_logo_arm