ՀՐԱՎԵՐ «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԼԱԲ» ՃԱՄԲԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ
«Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը հրավիրում է Հայաստանի տարբեր մարզերի և Արցախից տեղահանված 16-ից 30 տարեկան երիտասարդներին՝ ովքեր հանդիսանում են քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, երիտասարդական խորհուրդների կամ նախաձեռնությունների ակտիվ անդամներ, մասնակցելու «Առաջնորդության Լաբ» ճամբար-դասընթացին։ «Առաջնորդության լաբը» տեղի կունենա ս/թ․ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը Գյումրիում։
Ի՞նչ է «Առաջնորդության Լաբ»-ը։
Երիտասարդ առաջնորդների համար նախատեսված ինտենսիվ ճամբար-դասընթաց է, որն այս տարի կենտրոնանալու է քաղաքական մասնակցության, քաղաքացիական ներգրավվածության և առողջ քաղաքական դիսկուրսի զարգացման վրա։ Ճամբարի նպատակն է նպաստել քաղաքական գործունեությամբ հետաքրքրվող երիտասարդների կարողությունների զարգացմանը, խթանել համագործակցությունը տարբեր քաղաքական հայացքներ ունեցող երիտասարդների միջև և աջակցել երիտասարդներին իրենց համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհին։
Ճամբարի մոդելը ներառում է՝
✅ Դասընթացներ քաղաքական մասնակցության, ընտրական գործընթացների, քաղաքականության մեջ մեդիայի դերի, երիտասարդական քաղաքականության մասին օրենքի և հաղորդակցության թեմաներով,
✅ Գործնական աշխատանքներ, բանավեճեր և սիմուլյացիոն խաղեր,
✅ Հանդիպումներ փորձառու քաղաքական գործիչների և մասնագետների հետ (մոտիվացիոն զրույցներ),
✅ Նորարարական գործիքների կիրառում ծրագրերի մշակման և իրագործման համար։
Ճամբարի ընթացքում մասնակիցները կաշխատեն համատեղ թիմերում՝ մշակելով «զրո» բյուջեով համայնքային նախաձեռնությունների նախագծեր, որոնք իրականացնելու են ճամբարից հետո՝ 3 ամսվա ընթացքում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
👥 Մասնակիցների թիվը՝ 30,
🎯 Տարիքը՝ 16-30 տարեկան,
📅 Տևողությունը՝ 6 օր (հոկտեմբերի 27- նոյեմբերի 1),
💸 Մասնակցությունն անվճար է։
✅ Մասնակիցների կեցությունը, սնունդը և ճանապարհածախսը հոգում են կազմակերպիչները:
✅ Ընտրված մասնակիցները պարտավորվում են մասնակցել ծրագրի բոլոր փուլերին՝ ճամբարից մինչև նախաձեռնությունների իրականացում։
✅ Ճամբարի հավաստագիր կստանան և շրջանավարտների ցանցի անդամ կկարողանան դառնալ այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ իրականացրել են իրենց նախաձեռնությունը համայնքում։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը մինչև 2025 թ. սեպտեմբերի 10-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք՝
📞 Զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (ԵՆԿ գրասենյակ, մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00),
📧 Նամակ ուղարկել youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: