«ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է Վաղարշապատ, Անի և Ալավերդի համայնքներից 18-25 տարեկան երիտասարդներին մասնակցելու եռօրյա «Առաջնորդության ակադեմիա» խորագրով դասընթացին։
«Առաջնորդության ակադեմիան» եռօրյա ինտենսիվ կրթական ծրագիր է, որի նպատակն է նպաստել համայնքային կյանքով հետաքրքրվող երիտասարդների կարողությունների զարգացմանը, խթանել նրանց ակտիվ մասնակցությունը համայնքային գործընթացներին և աջակցել երիտասարդներին իրենց համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհին։
Ծրագիրն իրականացվում է Վաղարշապատ, Անի և Ալավերդի համայնքների Գեղակերտ, Սառնաղբյուր և Օձուն բնակավայրերում «Երիտասարդական տարածքների» գործարկմանն ընդառաջ։ Ակադեմիայի մասնակիցները հետագայում հանդես կգան որպես կազմակերպիչներ և կներգրավվեն երիտասարդական տարածքների գործունեության կազմակերպման, զարգացման և համայնքային նախաձեռնությունների իրականացման գործընթացներում։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները կանդրադառնան հետևյալ թեմաներին՝
- Ի՞նչ է համայնքը․ «Իմ դերը համայնքում»,
- Համայնքային խնդիրների քարտեզագրում,
- Առաջնորդություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Կոնֆլիկտների փոխակերպում,
- Ոչ-ֆորմալ կրթություն,
- Կամավորությունը՝ որպես ակտիվ քաղաքացիության դրսևորում:
Դասընթացի մոդելը ներառում է՝
- Ինտերակտիվ քննարկումներ,
- Թիմային և գործնական աշխատանքներ,
- Ոչ-ֆորմալ կրթական մեթոդներ,
- Փորձի փոխանակում և համագործակցության հնարավորություններ,
- Համայնքային նախաձեռնությունների մշակման և իրականացման գործնական հմտությունների զարգացում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մասնակիցների քանակ՝ Յուրաքանչյուր համայնքից 25 երիտասարդ,
Մասնակիցների տարիքը՝ 18-25 տարեկան,
Տևողությունը՝ 3 օր,
Մասնակցությունն անվճար է։
Դասընթացի օրեր՝
- Ալավերդի համայնք՝ մայիսի 28, 29, 30
- Վաղարշապատ համայնք՝ մայիսի 30, 31, հունիսի 1
- Անի համայնք՝ մայիսի 31, հունիսի 1, 2
Վայրերը՝ հստակեցման փուլում են:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 23-ը լրացնել առցանց հայտը։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք՝
Զանգահարելով 095 91 91 97 (ԵՆԿ գրասենյակ, երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00), նամակ ուղարկելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի հետ համատեղ:»
