ՀՐԱՎԵՐ. «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԼԱԲ» ՃԱՄԲԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ

«Երիտասարդները գործելիս» ծրագրի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը հրավիրում է  Հայաստանի տարբեր մարզերի և Արցախից տեղահանված 16-ից 30 տարեկան երիտասարդներին՝ ովքեր հանդիսանում են քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, երիտասարդական խորհուրդների կամ նախաձեռնությունների ակտիվ անդամներ, մասնակցելու «Առաջնորդության Լաբ» ճամբար-դասընթացին։ «Առաջնորդության լաբը» տեղի կունենա ս/թ․ հուլիսի 3-8-ը Գյումրիում։

 

Ի՞նչ է «Առաջնորդության Լաբ»-ը։

Երիտասարդ առաջնորդների համար նախատեսված ինտենսիվ ճամբար-դասընթաց է, որն այս տարի կենտրոնանալու է քաղաքական մասնակցության, քաղաքացիական ներգրավվածության և առողջ քաղաքական դիսկուրսի զարգացման վրա։ Ճամբարի նպատակն է նպաստել քաղաքական գործունեությամբ հետաքրքրվող երիտասարդների կարողությունների զարգացմանը, խթանել համագործակցությունը տարբեր քաղաքական հայացքներ ունեցող երիտասարդների միջև և աջակցել երիտասարդներին իրենց համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհին։

 

Ճամբարի մոդելը ներառում է՝

  • Դասընթացներ քաղաքական մասնակցության, ընտրական գործընթացների, քաղաքականության մեջ մեդիայի դերի, երիտասարդական քաղաքականության մասին օրենքի և հաղորդակցության թեմաներով,
  • Գործնական աշխատանքներ, բանավեճեր և սիմուլյացիոն խաղեր,
    Հանդիպումներ փորձառու քաղաքական գործիչների և մասնագետների հետ (մոտիվացիոն զրույցներ),
  • Նորարարական գործիքների կիրառում ծրագրերի մշակման և իրագործման համար։

Ճամբարի ընթացքում մասնակիցները կաշխատեն համատեղ թիմերում՝ մշակելով «զրո» բյուջեով համայնքային նախաձեռնությունների նախագծեր, որոնք իրականացնելու են ճամբարից հետո՝ 3 ամսվա ընթացքում։

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Մասնակիցների թիվը՝ 30,
Տարիքը՝ 16-30 տարեկան,
Տևողությունը՝ 6 օր (հուլիսի 3-8),
Մասնակցությունն անվճար է։

 

 

Մասնակիցների կեցությունը, սնունդը և ճանապարհածախսը հոգում են կազմակերպիչները։
Ընտրված մասնակիցները պարտավորվում են մասնակցել ծրագրի բոլոր փուլերին՝ ճամբարից մինչև նախաձեռնությունների իրականացում։

 

Ճամբարի հավաստագիր կստանան և շրջանավարտների ցանցի անդամ կկարողանան դառնալ այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ իրականացրել են իրենց նախաձեռնությունը համայնքում։

 

Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, ժամը 12:00-ն լրացնել առցանց հայտը։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք՝

  • Զանգահարելով 095 91 91 97 (ԵՆԿ գրասենյակ, երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00),
  • Նամակ ուղարկելով youthinaction@yic.am,
  • Կամ այցելելով ԵՆԿ գրասենյակ (ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 26)։

 

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: