ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ 2019

volunteerՍիրելի երիտասարդներ, ինչպես գիտեք` շատ շուտով երիտասարդների միջազգային օրն է։

Իսկ դա նշանակում է, որ կրկին միասին տոնելու ենք մեր օրը և, բնականաբար, այդ տոնը գեղեցիկ կազմակերպել է պետք։

Այսպիսով, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, արդեն հինգերորդ տարին անընդմեջ, նշում է երիտասարդների միջազգային օրը՝ այն դարձնելով հիշարժան ու գունեղ։

Այս տարի ևս, նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ, որոնց կազմակերպչական խմբի անդամներ կարող եք դառնալ հենց ԴՈՒՔ։

2019 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումները, որոնցում ԴՈՒՔ կարող եք անմիջականորեն ներգրավվել և ՁԵՐ ներդրումն ունենալ որպես կազմակերպիչ և իրականացնող, ներառում են՝

* «ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ
* ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍ» ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
* «ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍ» ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐ
* ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳ

Հետաքրքրե՞ց․ եթե այո, ուրեմն շտապեք գրանցվել և դառնալ այդ գեղեցիկ օրը հիշարժան դարձնողներից մեկը:

Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ հուլիսի 28, ժամը 11։00-ն լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը:

 

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):