ԵԿԾ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ

ԵՆԿ-ն, Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» և «Էրասմուս Պլյուս» ծրագրի շրջանակներում, իրականցնում է «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագիրը: ԵԿԾ-ն եվրոպացի երիտասարդներին կամավորական աշխատանք կատարելու հնարավորություն է տալիս Հայաստանում:
ԵԿԾ նպատակն է՝ երիտասարդների մեջ սերմանել մարդասիրություն, հանդուրժողականություն և խրախուսել ակտիվ քաղաքացիություն՝ հանուն համայնքային զարգացման:


Սաբինա ՌակոչիՍաբինա Ռակոչի (Լեհաստան)

Երբ՝  հոկտեմբեր, 2015 – օգոստոս 2016
Նպատակ` նպաստել երիտասարդների մոտ ստեղծագործական և գեղարվեստական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև միջմշակութային իրազեկմանը և հաղորդակցմանը:
Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի 13-30 տարեկան երիտասարդների համար անցկացնել «Ձեռագործ աշխատանք»-ի ակումբ, աջակցել «Միջմշակութային ակումբ»-ի և «Ուրբաթօրյա Սրճարան»-ի կազմակերպչական աշխատանքներին:


Սեբաստիան Ռիչլովսկի
Սեբաստիան Ռիխլովսկի (Գերմանիա)

Երբ՝ հոկտեմբեր 2015 – հուլիս 2016
Նպատակ`` նպաստել երիտասարդների մոտ ձեռնարկատիրական մտածողության ձևավորմանը, աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցմանը:
Կամավորի առաջադրանքները՝ Շիրակի մարզի 16-25 տարեկան երիտասարդների համար կազմակերպել ինքնակենսագրական, շարժառիթային նամակ, էլեկտրոնային գրագիտություն, աշխատանքային հարցազրույց, սոցիալական ցանցեր թեմաներով աշխատարաններ, վարել գերմաներեն լեզվի ակումբ, ինչպես նաև աջակցել «Ձեռներեցության ակումբ»-ի աշխատանքների կազմակերպմանը:


Կիրստինե ԿնուձենԿամավոր` Կիրստինե Կնուձեն (Դանիա)

Երբ՝  հոկտեմբեր, 2015 – հուլիս 2016
Նպատակ` նպաստել երիտասարդների մոտ ձեռնարկատիրական մտածողության ձևավորմանը, աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցմանը:
Կամավորի առաջադրանքները՝ Պլանավորել, պատրաստել և անցկացնել դասընթացներ ԵՆԿ ՀԿ-ի անդամների, շահառուների և Գյումրու ու Շիրակի մարզի 16-25 տարեկան երիտասարդների համար՝ ինչպես գրել ինքնակենսագրական, շարժառիթային նամակ, էլեկտրոնային գրագիտություն, աշխատանքային հարցազրույցներ և սոցիալական ցանցեր թեմաներով։ Աջակցել և կազմակերպել ընթացիկ ծրագրերից «Ձեռներեցության ակումբ»-ի աշխատանքները: