ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում գրասենյակային աշխատանքի չվճարվող պրակտիկա անցնելու համար:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի աշխատակից

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (ք Գյումրի, Վ Սարգսյան 20)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների ընդունում, ուղղորդում և տվյալների բազաների վարում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 14:00-18:00 (երեքշաբթիից շաբաթ), 20 ժամ/շաբաթ

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝  Մարտի 3, 2026 թ 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել առաջնային տեղեկատվություն,

Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,

Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,

Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,

Աջակցել կենտրոնի վարչարարությանը,

Հետևել կենտրոնի կարգուկանոնին, մաքրության և գույքի բարվոք վիճակի պահպանմանը,

Մասնակցել աշխատակազմի ժողովներին,

Ներկայացնել  կատարած  գործողությունների հաշվետվություն,

Ըստ անհրաժեշտության՝ ստանձնել այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),

Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,

Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),

Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն),

Ճշտապահություն և պատասխանատվություն,

Թիմում աշխատելու հմտություններ։

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Աշխատանքային փորձ,

Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում, 

Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև փետրվարի 20-ը  ժամը 23:59-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ gyumriyouthhouse@yic.am  էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Գրասենյակի աշխատակից»: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և մանրամասների համար զանգահարեք «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 09:00–18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 094 05 91 97: