ԶԲՈՍԱՎԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Ապրիլի 20, 2019թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿ
Գործարքային (ըստ պահանջի)
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Ապրիլ-սեպտեմբեր, 2019թ.՝ երկարաձգման հնարավորությամբ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տեղացի և արտասահմանցի անհատների և խմբերի համար պատշաճ որակի հեծանվային տուրերի անցկացում Գյումրի քաղաքում և հարակից շրջաններում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Զբոսավարի կրթություն և/կամ փորձ,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուներով հաղորդակցվելու հմտություն,
- Արդյունավետ հաղորդակցման, բարեհամբույր սպասարկման հմտություններ,
- Ճկուն և պատասխանատու մոտեցում,
- Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
Առավելություն կդիտվեն.
- Հեծանվավարության առկա հմտությունները,
- Ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը,
- Գյումրուն և հարակից շրջաններին ծանոթ լինելը։
ԸՆՁԵՌՆՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Վերապատրաստումներ,
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք կարող է դիմել համագործակցության համար՝ ներկայացնելով ինքնակենսագրական (CV)՝ փորձի հիմնավորումներով։ Երաշխավորագրերը և/կամ նախորդ գործատուների, պատվիրատուների դրական կարծիքները կդիտվեն առավելություն։
Հայտը կարող է ներկայացվել առձեռն կամ էլեկտրոնային փոստով,
Առձեռն ներկայացնելու դեպքում հայտը պետք է անձամբ բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով, մինչև 2019թ. ապրիլի 20-ը, ժամը 17։59,
Էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում հայտը պետք է ուղարկել hr@yic.am էլ-հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Գիդ-հեծանվորդ», մինչև 2019թ. ապրիլի 20-ը, ժամը 23:59:
Հարցերի և մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանին՝ զանգահարելով 095-91-91-97 հեռախոսահամարով:
ԾՐԱԳԻՐԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը գործարկել է «Get a bike, get a life» անվանումով սոցիալական ձեռնարկատիրության նախագիծ։ Նախագծի նպատակն է Գյումրիում ստեղծել և զարգացնել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ:
Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրի քաղաքում և նրա շրջակայքում՝ տեղացիներին և զբոսաշրջիկներին մատչելի ծառայություններ մատուցելու միջոցով:
Ծրագիրը մի կողմից նպաստելու է անմիջական մասնակիցների՝ հատկապես երիտասարդների կյանքի որակի, շրջակա միջավայրի բարելավմանը, մյուս կողմից, նախագծից ստացված եկամուտները ծառայեցվելու են ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որոնցից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտասարդներ:
Ծրագիրն իրականացվում է ենթադրամաշնորհի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Հայաստան) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ՝ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում: