«Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) ճամբարի կրտսեր ջոկատավարների հավաքագրում
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է 16 տարին լրացած մարզաբնակ և Լեռնային Ղարաբաղից տեղահանված աղջիկների՝ որպես կրտսեր ջոկատավարներ ներգրավվելու «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) ճամբարում, որը տեղի կունենա ս/թ․ հունիսի 19-ից 25-ը։
Կրտսեր ջոկատավարի պարտականությունները ներառում են ճամբարականների ներգրավվածության, անվտանգության և բարեկեցության ապահովումը ճամբարի ողջ ընթացքում: Ջոկատների ստեղծումից, խմբային աշխատանքներից, կրթական նյութերի մատուցումից մինչև հանգստի ու ազատ ժամանակի կազմակերպում և առօրյայի վերահսկումը լինելու է ջոկատավարների պատասխանատվության ներքո՝ ճամբարի աշխատակազմի վերահսկողությամբ։ Ճամբարին հաջորդելու է ճամբարականների կողմից մշակված համայնքային ծրագրերի իրականացման փուլը, որի ընթացքում ջոկատավարները տրամադրելու են խորհրդատվություն և աջակցություն իրենց ջոկատներին՝ ծրագրերը կյանքի կոչելու համար։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
🔹Ջոկատավարների թիվը՝ 4,
🔹Ճամբարի տևողությունը՝ 7 օր,
🔹Ջոկատավարների կեցությունը, սնունդը և տրանսպորտը ապահովվում է կազմակերպիչների կողմից,
🔹Ջոկատավարները պարտավորվում են պատշաճ կերպով նախապատրաստվել ճամբարին՝ յուրացնելով տրամադրվող կրթական նյութերը,
🔹Ջոկատավարները պարտավորվում են ներգրավվել հետճամբարային փուլում որպես մենթորներ/խորհրդատուներ՝ աջակցելով ճամբարականներին իրենց համայնքային ծրագրերը իրականացնելու հարցում:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը մինչև ս․թ․ մայիսի 25-ը։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք.
- Զանգահարել ճամբարի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանին 095 91 91 97 հեռախսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ը),
- Նամակ ուղարկել youthinaction.arm@gmail.com էլ․հասցեին,
- Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք.Գյումրի, Ալեք Մանուկյան 26):
Նախորդ տարիներին տեղի ունեցած GLOW ճամբարների մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել մեր ֆեյսբուքի և ինստագրամի էջերում։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: