GLOW ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՃԱՄԲԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հրավիրում ենք Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից տեղահանված 13-ից 15 տարեկան դեռահաս աղջիկների՝ մասնակցելու «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) ճամբարին, որը տեղի կունենա ս․թ․ օգոստոսի 15-ից 21-ը՝ Դիլիջանում։
Ճամբարի նպատակն է հզորացնել աղջիկներին և կրթության միջոցով խթանել առաջնորդությունը։
Ճամբարի ընթացքում լինելու են աշխատարաններ՝ առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, թվային գրագիտության, մարդու իրավունքների, կամավորության, առողջ ապրելակերպի, հոգեկան առողջության, բնապահպանության, մարդասիրության թեմաներով և հանդիպումներ ազդեցիկ կանանց և նշված ոլորտների մասնագետների հետ։ Ճամբարականները նաև ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու գիտելիքներ և հմտություններ։ Ճամբարի վերջին օրը կանցկացվի ծրագրային գաղափարների ներկայացում, որի արդյունքում առնվազն 5 համայնքային ծրագիր կընտրվի ֆինանսավորման համար։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ճամբարականների թիվը՝ 40,
- Տարիքը՝ 13-15 տարեկան
- Ճամբարի տևողությունը՝ 7 օր,
- Մասնակցությունն անվճար է,
- Մասնակիցների կեցությունը, սնունդն ու տրանսպորտը տրամադրվում է,
- Նախկին GLOW-ականները չեն կարող երկորդ անգամ մասնակցել ճամբարին,
- Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում՝ մեկնարկից մինչև ավարտը։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Ճամբարին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով: ⮕ https://bit.ly/4bNcx1I
Վերջնաժամկետն է մինչև ս․թ․ հուլիսի 25-ը։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք.
- Զանգահարել Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (ԵՆԿ) գրասենյակ՝ 095 91 91 97 հեռախսահամարով (երկուշաբթի — ուրբաթ, 09։00 — 18։00),
- Նամակ ուղարկել armenianglow@gmail.com էլ․հասցեին,
- Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):
Նախորդ տարիներին տեղի ունեցած GLOW ճամբարների մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել մեր ֆեյսբուքի և ինստագրամի էջերում։
Ծրագիրն իրականացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ:
«GLOW»-ն միջազգային ծրագիր է, որը ստեղծվել է 1995 թվականին՝ որպես ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների նախաձեռնություն։ 2015 թվականից ծրագրի իրականացումը Հայաստանում ստանձնել է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը։