«GLOW» ՃԱՄԲԱՐ 2017

https-cdn.evbuc.comimages269373661155852433971originalԽաղաղության Կորպուսի կամավորները, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «ԿԱԶԱ» – Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան Բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում են «GLOW» – «Աշխարհն առաջնորդող կանայք» ճամբարը:
Ծրագիրը նախատեսված է Հայաստանի բոլոր մարզերի 14-15 տարեկան աղջիկների համար: Մենք խրախուսում ենք, որ այս ծրագրին դիմեն աղջիկներ տարբեր գյուղական համայնքներից:
Ճամբարի ընթացքում երեխաները կմասնակցեն մի շարք մոտիվացնող դասընթացների, թիմային աշխատանքների և կշփվեն Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած աղջիկների և ջոկատավարների հետ, որն էլ իր հերթին կնպաստի ակտիվ քաղաքացիների ձևավորմանը: Մասնակիցները նաև ձեռք կբերեն ծրագիր գրելու և կառավարելու հմտություններ, որի արդյունքում կկարողանան փոքր ծրագրեր իրականացնել իրենց համայնքներում:
Ճամբարը տևելու է մեկ շաբաթ` 2017թ.-ի ՀՈՒԼԻՍԻ 2-8-ը, Շիրակի մարզի Թորոսգյուղում: Կազմակերպությունը հոգալու է բոլոր ծախսերը:

*Ճամբարին կարող են մասնակցել միայն մարզերում բնակվող աղջիկները: Ճամբարի նախկին մասնակիցները չեն կարող կրկին դիմել:

Ճամբարին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հետևյալ առցանց դիմում-հայտը

Դիմումների վերջնաժամկետը՝ ՄԱՅԻՍԻ 31, ժամը՝ 23:59: