GLOW (ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԿԱՆԱՅՔ) ՃԱՄԲԱՐ 2018
Մեծագույն ուրախությամբ ներկայացնում ենք այս տարվա մեր ամենաազդեցիկ ծրագրերից մեկը՝ «Մեր աշխարհն առաջնորդող կանայք» (GLOW) ամառային ճամբարները, որն իրականացվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» և Խաղաղության կորպուսի կամավորների կողմից՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ: GLOW-ն աղջիկների առաջնորդության և հզորացման ծրագիր է, որը նպատակ ունի կրթության միջոցով խթանել երիտասարդ աղջիկների շրջանում առաջնորդությունը, ընկերասիրությունը, քաղաքացիական ակտիվությունը, գենդերային հավասարությունն ու իրավագիտակցությունը, ներշնչել ինքնավստահություն և հաղորդել համապատասխան գիտելիքներ՝ իրենց համայնքների խնդիրներից բխող ծրագրեր իրականացնելու համար: Այս տարի իրականացվեցին երեք ցերեկային ճամբարներ Գյումրիում, Կապանում և Գավառում՝ Հայկական Կարիտասի Գավառի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի և Գյումրիում «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համագործակցությամբ, և ևս մեկ գիշերակացով ճամբար Շիրակի մարզի Թորոս գյուղում: Մենք հպարտ ենք տեսնել GLOW ծրագրի ազդեցությունը երիտասարդ աղջիկների շրջանում, ովքեր ճամբարների ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտություններն օգտագործում են համայնքային ծրագրեր իրականացնելու համար: Եթե ցանկանում եք հետևել այդ ծրագրերին, այցելեք Armenian GLOW էջ: