ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԳԼՈԲԱԼ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Global Word = Global Issues
1-ԻՆ ՓՈՒԼ՝ Ուսումնական այց
ՎԱՅՐԸ՝ Օլոմուց, Չեխիա
ՕՐԵՐԸ՝ 30 հունվար – 05 փետրվար 2026 թ․
2-ՐԴ ՓՈՒԼ՝ Դասընթաց
ՎԱՅՐԸ՝ Թբիլիսի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ մայիս 2026 թ․ (օրերը ենթակա են հաստատման)
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ բարելավել երիտասարդական աշխատողների կարողությունները՝ ներառական, գիտակից և որակյալ երիտասարդական աշխատանքի միջոցով արդյունավետորեն լուծելու սոցիալ-քաղաքական և այլ գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են անհավասարությունը, կլիմայական փոփոխությունները, միգրացիան և ժամանակակից աշխարհում տիրող հակամարտությունները։
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Բարձրացնել երիտասարդական աշխատողների կարողությունները՝ երիտասարդների հետ իրենց աշխատանքում գլոբալ խնդիրները ներառելու համար՝ քննադատական մտածողությունը և գաղափարների ու կարծիքների փոխանակումը խթանող գործունեության միջոցով;
- Հզորացնել երիտասարդական աշխատողներին՝ ստեղծելու անվտանգ և աջակցող միջավայրեր, որոնց օգնությամբ հնարավորություն կունենան անդրադառնալու այնպիսի հուզական թեմաների, ինչպիսիք են պատերազմները, ճգնաժամերը և հակամարտությունները;
- Աջակցել մասնակից կազմակերպություններին՝ մշակել գլոբալ խնդիրներին առնչվող գործողությունների պլաններ;
- Տեղական մակարդակում բարձրացնել երիտասարդական աշխատողների և երիտասարդների հետ աշխատող մասնագետների հետաքրքրությունը համայնքային խնդիրների և թեմաների նկատմամբ՝ ծրագրի մասնակիցների կողմից իրականացվող միջոցառումների միջոցով, որոնցում կներգրավվի առնվազն 15 երիտասարդական աշխատող։
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Լատվիա և Չեխիա։
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝
- Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 2 մասնակցից՝ (ամեն փուլի համար), որոնք պետք է լինեն առնվազն 20 տարեկան ակտիվ երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ, ուսուցանողներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
- Մասնակիցներից պահանջվում է պարտաճանաչ կերպով մասնակցել ծրագրի նախապատրաստական աշխատանքներին, իսկ ծրագրային յուրաքանչյուր փուլից հետո իրականացնել լոկալ աշխատարաններ՝ ներգրավելով համայնքում ակտիվ այլ երիտասարդական աշխատողների և մասնագետների։
- 1-ին փուլի մասնակիցներին խրախուսվում է մասնակցել նաև 2-րդ փուլին, որը, սակայն, պարտադիր պայման չէ։ Միևնույն ժամանակ, ԵՆԿ ՀԿ-ն իրավասու է փոխել 2-րդ փուլի մասնակիցներին, եթե վերջիններս չեն համապատասխանում ծրագրի պահանջներին։
- Ընտրության գործընթացում առաջնահերթություն են ունենալու ԵՆԿ ՀԿ-ի անդամները:
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ անգլերենն է, ուստի պահանջվում է լեզվի միջինից բարձր իմացություն:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի համար նախատեսված գումարը դեպի Չեխիա կազմում է 395 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բանկային փոխանցմամբ։ Անհրաժեշտ է բոլոր ստացականները ներկայացնել կազմակերպիչներին։
- Ճանապարհածախսի համար նախատեսված գումարը դեպի Վրաստան կազմում է 210 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բանկային փոխանցմամբ։ Անհրաժեշտ է բոլոր ստացականները ներկայացնել կազմակերպիչներին։
- Շենգենյան վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս կփոխհատուցվի ծրագրի կողմից մինչև 35 եվրո։ Փոխհատուցումը կիրականացվի ճանապարհածախսի հետ միասին:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 20 եվրո (յուրաքանչյուր ծրագրային փուլի համար)։
ԵՆԿ ՀԿ անդամները ազատված են մասնակցության վճարից:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ․ անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfg-SF_uIfAFO5OGbS8kGxb6kby69NioXwrcvuYmPjmHzrdlA/viewform
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ. հոկտեմբերի 29-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերի):
