«Get a bike, get a life» Սոցիալական ձեռնարկատիրություն
2019 թվականի հունվարից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Get a bike, get a life» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը, որի շրջանակում ցանկանում ենք Գյումրիում զարգացնել հեծանվավարության մշակույթը, ստեղծել հեծանիվների վարձույթի համակարգ, ինչպես նաև տրամադրել զբոսաշրջային տարբեր ծառայություններ:
Մեր նպատակն է քարոզել հեծանվավարությունը Գյումրում և նրա շրջակայքում՝ նպաստելով երիտասարդների կյանքի որակի և շրջակա միջավայրի բարելավմանը, համայնքի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը՝ տեղացիներին և հյուրերին մատչելի ծառայություններ մատուցելով:
Գործունեությունից առաջացած շահույթը ծառայեցվելու է ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի գործառույթների իրականացմանը, որոնցից օգտվում են հարյուրավոր դեռահասներ ու երիտասարդներ:
ԵՆԿ ՀԿ-ի «Get a bike, get a life» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Հայաստան) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակում: